28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուծումը քաղաքական է, առաջին հերթին ներքաղաքական և հենց ՀՀ Կառավարության շենքի մոտ. Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Սկզբից ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Արցախը միջազգային հանրությունը համարում է Ադրբեջանի տարածք, հայտարարում, որ Արցախը Ադրբեջանինն է, հայտարարում, որ իրենց խնդիրը տեղի բնակչության անվտանգությունն է միայն:
Դրանից հետո խոսում այն մասին, որ առկա անվտանգությունը, որի փաստաթղթի տակ իրենք են ստորագրել նոյեմբերի 9-ին, պետք է ապահովեն ՌԴ խաղապահները, որոնց իրենք են բերել կանգնեցրել այդտեղ այդ փաստաթղթով:
 
Դրանից հետո խոսում ՌԴ խաղապահների և ՌԴ իշխանությունների դեմ:
Պարզ բան եմ ասում: Այն, որ ՌԴ խաղապահները ոչ ամբողջությամբ են կատարում իրենց աշխատանքը, առկա են բազմաթիվ օբյեկտիվ դժգոհություններ, դա փաստ է, բայց ՀՀ իշխանությունների նման քաղաքականության ԳԼԽԱՎՈՐ և ՄԻԱԿ պատճառը քաղաքական վեկտոր փոխելն է: Ոչ Արցախի կարգավիճակը, ոչ Արցախի բնակիչների անվտանգությունը, ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աճը և քաղաքական վեկտորի փոփոխությունը:
Եթե մեկին դանակահարել ես, ապա առաջին հերթին ոչ թե պետք է մեղադրես վիրավորվածի կյանքը փրկելու մեջ թերացողներին, այլ հենց բուն հանցագործին: Ո՛չ ՌԴ, ո՛չ ՄԱԿ, ո՛չ ԵՄ, այլ հենց ՀՀ իշխանություններին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողով հանդերձ:
 
Մենք ինչպես կարողանում ենք միջազգային այսպես կոչված հանրությանը հայտնում ենք իրավիճակի մասին, բայց լուծումը քաղաքական է, առաջին հերթին ներքաղաքական և հենց ՀՀ Կառավարության շենքի մոտ»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ