20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավստրալիայում ԼՂՀ-ն մշտական ներկայացուցիչ ունի

Արցախի Հանրապետության նախագահ  Բակո  Սահակյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի` Քայլար Միքայելյանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում է ԱՀ  նախագահականը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

Վարչապետն այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն /Ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում: Վարչապետին տեղեկացրել են, որ 2013 թվականին վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության և արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ […]

5-ամյա փոքրիկը հրաշքով է փրկվում՝ երթուղայինի հարվածից հետո /վիդեո/

Օրերս արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Վոլգոգրադի շրջանում։ 29-ամյա կինը 5-ամյա երեխայի հետ փողոցն անցել է չթույլատրված վայրում, երբ երթուղայինը վրաերթի է ենթարկել նրանց։ Փոքրիկը պարզապես հրաշքով է ողջ մնացել եւ չի վնասվել, իսկ մայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ադրբեջանցին փորձել է հանձնվել հայկական կողմին

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` Ադրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաևը 33 հազար մանաթի չափով անարդար տուգանքի ենթարկվելու պատճառով փորձել է հատել սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն տեղի զինվորականների կողմից ձերբակալվել է և փոխանցվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տեղի ստորաբաժանմանը: Նշվում է, որ Աբդուլաևը հոգնել է տուգանքից հարցով պետական այս ու այն […]

Պարադոքս

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  հրապարակմանը, ըստ որի` ինքը համարվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածուներից մեկը: «Ի արձագանք այսօրվա «ՀԺ» հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար: Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք: Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու […]

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով Թբիլիսիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 17-18-ը  եղել է Վրաստանի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակում Երևանի պատվիրակության անդամները  հանդիպում են ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պատվիրակության […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Ժնևում հայ-ռուսական երկկողմ բարեկամական և բազմակողմ դիվանագիտական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնև կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ: ՀՀ ԱԺ նախագահն […]

Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից: Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման […]

Նա արդեն թաթիկներ ու աչքեր ուներ ․․․ /ֆոտո/

Mamaplus.MD օգտատերը ֆեյսբուքի իր էջում անչափ հուզիչ լուսանկար է տեղադրել։ Լուսանկարում ընդհատված հղիության 5 շաբաթական պտուղ է, որն արդեն թաթիկներ, ոտքեր եւ աչքներ ունի, նրա սիրտը բաբախում էր։ Եւ այդպիսի արդեն ձեւավորված հազարավոր փոքրիկների սպանում են ․․․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի