07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մի բան գմփաց ու կայծեր թռան. մանրամասնում է հարևանուհին

«Աստիճանները մեր ննջարանի պատին են կպած: Գնում-գալիս էին, ձայները լսվում էր: Մտածում էինք, որ ընտանիք են, քանի որ կանայք ու տղամարդիկ էին: Երեխաներ չենք տեսել: 30-ից մինչև 50 տարեկանի կարգի էին ու չէին շփվում ոչ մեկի հետ»,- Henaran.am-ի թղթակցին պատմեց  Նորք Մարաշի 9-րդ փողոցի բնակչուհին, ով, անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ:

Հարևանուհու փոխանցմամբ` հարևան տան վարձակալները հայի նման չէին, ավելի շատ նման էին արաբների. «Գիշերը վեր թռանք պայթյունի ձայնից, մի բան գմփաց ու կայծեր  թռավ: Ձայնից արթնացանք, որ դուրս գանք: Ոստիկանները հրահանգեցին արագ ներս մտնել ու չխառնվել»,- պատմեց հարևանուհին

Հարևանները տեղեկացրեցին, որ գրոհը սկսել է առավոտյան 5 անց կեսի սահմաններում ու իրենք ահավոր վախեցել են:

«Պայթյուն ու ուժեղ աղմուկ էր, ահավոր վախեցանք, սարսափելի բան էր ու էս փողոցը նման բան չէր տեսել»,-եզրափակեց հարևանուհին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ