13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հետախուզվողին հայտնաբերեցին ԼՂՀ-ում

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ԼՂՀ Լաչինի շրջանի Գետամեջ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ոստիկանության […]

Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր

Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին,  այսօր միացել են ևս 5  կալանավոր: Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են  Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն  Վարդանյանը, Գեղամ  Ասատրյանը: «Ի պաշտպանություն Վոլոդյա […]

«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր». բրիտանացի լրագրողները Հայաստանի մասին հարուստ տպավորություններով են հեռացել

Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ բացառիկ պայմանավորվածությամբ Լոնդոնում նոյեմբերի 1-ի երեկոյան ՛՛British Guild of Travel Writers՛՛ մրցանակաբաշխություն՛2015-ն ուղեկցվել է հայկական մշակույթի և խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը: Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի դահլիճն ամբողջությամբ լցված է եղել հայկական թեմայով: Ոլորտում տարվա այս ամենակարևոր միջոցառմանը մասնակցել են լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ: 350 հյուրերի համար […]

Մեկն առաջարկում է բարձրացնել, մյուսը` կրճատել

2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը համաձայնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկման հետ, որ ոստիկանի աշխատավարձը չի համապատասխանում անհրաժեշտ մինիմումին` նշելով, որ բարձր աշխատավարձը միշտ էլ ցանկալի է: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ոստիկաններն աշխատում են 24 ժամ և այլ մասնագիտությունների համեմատ` իրենց աշխատավարձերը քիչ են: Համբարյանն արձագանքեց, որ եթե […]

2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը

2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն: «Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, […]

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի  բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ   են  տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ»  ընկերությունները: Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական,  կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝  քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել  վերոնշյալ […]

Ծառուկյանը մաքուր է

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերությունից 6-ում ստուգումներն ավարտել են եւ առանձնակի խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ մնացել է ստուգել «Արարատի ցեմենտի գործարանը»: Արձագանքելով դիտարկմանը, թե պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկություններ է տվել միլիոնավոր խախտումների մասին` Խաչատրյանը […]

Հրաշքով ողջ է մնացել․ Յուլիան տոմսը վերադարձրել եւ վթարից մեկ օր շուտ էր թռել /վիդեո/

Յուլիա Կազանցեւան հանգստանում էր Եգիպտոսում, նա պետք է վերադառնար «Կոգալիմավիայի» Airbus-321 ինքնաթիռով, որը կործանվեց։ Աղջիկը հրաշքով է ողջ մնացել, քանի որ փոշմանել եւ մեկ օր շուտ է Ռուսաստան վերադարձել, գրում է LifeNews-ը։ Յուլիան պատմում է, որ մեկ օր շուտ վերադառնալ իրեն համոզել է իր ընկերը, նա պնդել է, որ ավելի լավ կլինի շուտ վերադառնալ, որպեսզի […]

Երկիրը լուրջ վտանգի առաջ է, մենք դրել Սահմանադրություն ենք փոխում/վիդեո/

«Երկիրը գտնվում է  քաղաքական, տնտեսական, ռազմական  լուրջ ճնշումների առաջ, իսկ մենք դրել Սահմանադրություն ենք փոխում»,-ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին Հրանտ Բագրատյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումներին: Նրա խոսքով` առաջադեմ երկրների 80 տոկոսի պարագայում՝ կաՄիացյալ Նահանգները: Նախկին վարչապետը դեմ է մեկ պալատ ունեցող պառլամենտական համակարգին: Նրա հավաստմամբ՝  միապալատանի պառլամենտները բերում են դիկտատուրայի, նույնիսկ ֆաշիզմի, իսկ մեր երկիրը փորձելով դեմոկրատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի