23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարեկային ժամ կհայտարարվի՞

Լրատվադաշտում քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որտեղ ասվում էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է անցնել ուժեղացված ծառայության ռեժիմի` հանրային վայրերում, կանգառներում և հրապարակային միջոցառումների ժամանակ։ Ըստ լուրի` Վլադիմիր Գասպարյանն այս ամենը հիմնավորել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով։

Henaran.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքվեց` արդյո՞ք հնարավոր է պարեկային ժամ հայտարարվի, ինչին ի պատասխան նա ասաց. «Սովորական ամենօրյա ծառայութուն է իրականացվում»:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք այս պահին անվտանգ են առևտրի կենտրոնները, մետրոմոլիտենը, հանրային վայրերը, որոնք սովորաբար այս դեպքերում թիրախավորվում են՝ Մալխասյանն ասաց, որ դիտարկումը խստացված ռեժիմի հետ կապ չունի: Ըստ նրա՝ այս ամենը կապ չունի ահաբեկչության վտանգի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ