Մոսկվայում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան մոտ /վիդեո/
Երեկ երեկոյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առաջ հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ իրենց բողոքը հայտնելու թուրքական կողմի գործողությունների դեմ, որը Սու-24 ռուսական ինքնաթիռ է խփել, հայտնում է vz.ru-ն։
Մոտ 600 հոգի տարբեր պաստառներով հավաքվել են դեսպանատան մոտ, պաստառների վրա գրված է եղել՝ «Հարված թիկունքին», «Չեմ մեկնում Թուրքիա» եւ այլն։ Նրանցից շատերի ձեռքներին եղել են լուսանկարներ, որոնց վրա պատկերված էր երկնքում ինքնաթիռի պայթյունի պահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռով: