23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ է կանգնած Երևանում կանխված ահաբեկչական գործողության թիկունքին. մանրամասներ

Նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

Կան տեղեկություններ, թե ահաբեկչական գործողություններ նախապատրաստող հանցախումբը առնչություն ունի գործող քաղաքական ուժերից մեկի հետ։

Քիչ առաջ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես հայտնում են.

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամներ, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»:

Henaran.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ սա այս պահին ունեցած հնարավոր տեղեկատվությունն է: Ավելի ուշ առավել ընդգրկուն ինֆորմացիա կտրամադրվի:

Մեր հարցին` զինյալ խումբը կարո՞ղ է կապ ունենալ ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ, որ երկրների քաղաքացիներ են ձերբակալվածները, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց. « Ոչինչ հաստատել կամ բացառել չենք կարող: Նախաքննությունը կպարզի ամեն բան»:

Նշենք նաև, որ լրատվամիջոցները շրջանառում էին այն տարբերակը, որ այս հանցախումբը, ենթադրաբար, կապ ունի ընդդիմադիր որևէ ուժի հետ:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ