28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիա չմեկնելու Լավրովի կոչը տագնապ է առաջացրել Թուրքիայում

Թուրքական F-16 կործանիչների կողմից Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) պատկանող SU-24 ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Թուրքիա մի գնացեք» կոչից հետո թուրքական զբոսաշրջային ընկերությունները տագնապի մեջ են, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝ Լավրովի ելույթից հետո Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Օսման Այըքը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» պարբերականին: «Hürriyet» -ի թղթակից Բուրաք Ջոշանի հետ զրույցում Այըքը Լավրովի կոչի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Այդ դեպքում մենք կորած ենք»:

Այըքը նշել է, որ Ռուսաստանից տարվա մեջ ավելի քան 4մլն զբոսաշրջիկ է մեկնում Թուրքիա: «Սա անտեսելը հեշտ չէ: Մենք չենք կարող կորուստներ թույլ տալ: Առանց այդ էլ այս տարի գրեթե 800.000-ով ավելի քիչ ռուս զբոսաշրջիկներ ունեցանք: Զբոսաշրջությունը շատ ծանր կացության մեջ հայտնվեց»,- ընդգծել է ֆեդերացիայի նախագահը՝ հիշեցնելով, որ ռուս զբոսաշրջիկների թվի անկման պատճառով հարկադրաբար այլ ոլորտներում զեղչերի ու զիջումների են գնացել, բայց զբոսաշրջիկների բացակայության պատճառով կրած կորուստները փոխհատուցել չի հաջողվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ