Արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովը, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ասել է. «Նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացում ակտիվ համագործակցություն է ունեցել հանրապետության բոլոր մարզպետարանների և նրանց համապատասխան ստորաբաժանումների հետ: Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մի շարք ծրագրերի միջոցով: […]