23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դուրս են թողել

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով  սահմանադրական բարեփոխումների նախագիծը` հաշմանդամություն ունեցող անձնաց մասով, Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծի 47-րդ հոդվածն ամրագրում է, թե ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված անձինք։ Իսկ անգործունակ ճանաչելու համար հիմք է հանդիսանում հոգեկան առողջության խնդիր ունենալը։

«Այս դրույթով ամրագրվում է անգործունակության ինստիտուտը, որը հակասում է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և մի շարք այլ միջազգային պայմանագրերին։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն 2014 թ-ին հրապարակած 1-ին ընդհանուր մեկնաբանությամբ հաստատել է, որ որոշումներ կայացնելու կարողությունը չի կարող արդարացում լինել որևէ բացառման համար՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրացնելու քաղաքական իրավունքները»,- նկատեց Բաթոյանը։

Դաշինքի նախագահն ասաց նաև, որ այս դրույթը վերանայելու առաջարկ ներկայացրել էին, սակայն հանձնաժողովը կամք չի հայտնել որդեգրելու նոր և մարդակենտրոն մոտեցումներ, որոնք կաջակցեին անձանց՝ գործընթացից դուրս մղելու փոխարեն։

«Դրույթի վերաբերյալ մեր ջանքերից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս իր երկրորդ նախնական կարծիքում անդրադարձավ այս խնդրին։ Հանձնաժողովը նշել էր, որ «Հաշմանդամություն ունեցող անձը չի կարող զրկվել ընտրելու կամ ընտրվելու իրավունքից իր ֆիզիկական կամ հոգեկան հաշմանդամության հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, եթե ընտրելու և ընտրվելու իրավունքի արգելքը սահմանվել է առանձին դատական որոշմամբ ապացուցված հոգեկան հաշմանդամության պատճառով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ