Ո՞վքեր են այդ զինված անձինք և ի՞նչ էին ուզում
Առավոտից հասարակությունը սպասում է մի հարցի պատասխանի. ո՞վքեր են այն զինված անձինք, ովքեր ձերբակալվել են մեր ուժային կառույցների կողմից և ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի ներքին քաղաքական ուժերից որևիցե մեկի հետ:
Այն, որ Երևանի սրտում մինչև ատամները զինված մարդկանց են ձերբակալում առանց որևիցե վիրավորի կամ զոհի, խոսում է գործողության բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, բայց, այնուամենայնիվ, պետք է բացել փակագծերը և պատասխանել բոլորիս հուզող հարցերին. ի՞նչ էին ուզում այդ զինված անձինք և ճի՞շտ է արդյոք Երևանում ահաբեկչություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ֆեյսբուքյան հանրագրում գրում է օգտատեր Նարեկ Գալստյանը: