Վարորդները կարող են զանգահարել «թեժ գիծ» /վիդեո/
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով: Ընկերություններում կուտակված է մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ […]





































