Երթևեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն

Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, […]