09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանձնաժողովի 141 անդամներ չեն ներկայացել ընտատեղամասեր. Մուկուչյան

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց առաջին տվյալները: Նրա փոխանցմամբ՝ ժամը 08:00-ի դրությամբ` 1997 տեղամասից բացվել է 1989 տեղամաս և ձևավորվել է նույնքան տեղամասային հանձնաժողով: Մյուս ութ տեղամասերից մի քանիսը, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, կբացվեն 11:00-ին, իսկ մնացածները՝ 17:00-ին:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ ստացված տվյալների համաձայն՝ առավոտյան ընտրական տեղամաս չեն ներկայացել 141 հանձնաժողովի անդամներ, որոնց փոխարեն նշանակումներ են կատարվել հանձնաժողովների կողմից: Ստացված տեղեկատվության համաձայն՝ ընտրատեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են եղել վստահված անձեր, դիտորդներ կամ լրագրողներ:

Մուկուչյանը խոստացավ քվեարկության ակտիվության վերաբերյալ առաջին տվյալները ներկայացնել առաջիկա ժամերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ