23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ահազանգեր

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի հանրագրում գրում է. «Ահազանգեր ենք ստանում տարբեր ընտրատեղամասերից, որ խոչընդոտվում է դիտորդների աշխատանքը, նրանց թույլ չի տրվում գրանցելու մասնկաիցների հերթական համարները.

Տեղեկացնում եմ, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի

Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը

  1. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ Ֆեյսբուքում գրել է, որ ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից, Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք, այն մասին, որ հանձնաժողովբի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվում է գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը եւ ԶԼՄ կողմից տրված վկայականը:

«Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է: 15 տեւած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Ա.Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը այլ եւ www.asparez.am կայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է: Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300 ապատիկ տուգանք»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ