19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թող խաղաղվեն ժիրայր սեֆիլյանները. ոստիկանապետի «օպերատիվ շունչն իրեն չի խաբում»

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 9/14 ընտրատեղամասի առաջին ընտրողը ոստիկանապետՎլադիմիր Գասպարյանն էր: Ասաց` քվեարկել է «Հանուն Հայաստանի զարգացման»:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ հանրահավաքն առաջնորդի, նորից կգնա՞ք աղոթելու, ինչպես նրան «արջի ծառայություն» մատուցեցիք: Լրագրողի հարցին ոստիկանապետը պատասխանել է` որևէ մեկին ծառայություն չի մատուցում բացի իր հայրենիքից, իսկ աղոթելուց պետք չէ ամաչել, ինքն աղոթում է օրը տասնյակ անգամներ` վախենալ է պետք չաղոթողներից :

Անդրադառնալով այսօր քվեարկության ավարտին Ազատության հրապարակում ընդդիմության միասնական շտաբի հրավիրած հանրահավաքին Գասպարյանը մասնավորապես ասել է.  «Թող խաղաղվեն ժիրայր սեֆիլյաններն ու մյուսները: Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում. եթե օրենքից դուրս բան եղավ, խիստ և արագ կպատժվեն»: Ոստիկանապետի «օպերատիվ շունչն իրեն չի խաբում»` խաղաղ է լինելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ