23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիտորդների քանակը 3 անգամ կրճատվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նախանշված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների ցանկը: Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող միջազգային կազմակերպությունների թիվը 6-ն է՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում գրանցված 12-ի փոխարեն:

Հանրաքվեի ընթացքին կհետևեն միջազգային վեց դիտորդական կազմակերպություններ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 23 դիտորդներ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդներ: Տեղական հասարակական կազմակերպությունների ավելի քան 3000 ներկայացուցիչներ:

Իսկ, ահա, 2013 նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն են անցկացրել հետևյալ կազմակերպությունները. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-263 դիտորդ, ԵԽԽՎ-36 դիտորդ, Այ ՍԻ Ի ԷՍ-35 դիտորդ, ԱՊՀ ՄՎ- 30 դիտորդ, ԱՊՀ- 163 դիտորդ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններ-34 դիտորդ, ԵԱՀԿ ԽՎ- 31 դիտորդ, ԵՄ խորհրդարան- 12 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ- 25 դիտորդ, Այ Էֆ Ի Էս- 1 դիտորդ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը, այսինքն՝ ընդհանուր թվով 632 դիտորդ:

Հանրաքվեի նախօրեին պարզվեց, որ եվրոպական կառույցների ներկայացիչները հնարավորություն չեն ստացել գրանցվել որպես դիտորդ դեկտեմբերի 6-ին  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետեւելու համար:

«Մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, և որոշ ժամանակ անց պարզվեց, որ մենք չենք կարող լինել որպես միջազգային դիտորդ»,-հայտարարել է Նորվեգյան հելսինկյան կոմիտե, Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչ Լենե Վեթելանդը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ