Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ: Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` բուհի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ: Այս հոբելյանի հետեւում հարուստ տարեգրություն է, իրենց գործին, բժշկի երդմանն ու պարտքին […]
Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ԱԺ քարտուղարությունը հաստափոր բյուջեի նախագծի 131 օրինակ պատրաստվում տեղափոխել նիստերի դահլիճ, որտեղ առաջիկա օրերին կքննարկվի 2016 թվականի կարևորագույն փաստաթուղթը:
Հայաստանում պետական կառավարման ձևի փոփոխությունը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Նման հայտարարւթյուն է արել ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է РИА Новости-ն: «Հայ ժողովուրդը կողմ է քվեարկել կառավաման նոր համակարգին և սահամանդրության փոփոխությանը: Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը աջակցություն է ստացել, անգամ` ընդդիմության շատ ներկայացուցիչների կողմից, կողմ քվեների տոկոսը շատ մեծ է, […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Մարտունի-Վարդենիս, Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
Դեկտեմբերի 5-ին, լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին, սակայն միայն այսօր է Քիմը հայտնել երեխայի անունը։ Զույգը որդուն անվանել է Սեյնթ, որը թարգմանաբար նշանակում է սուրբ։ Ավելի վաղ նշվում էր, որ Քիմը ցանկանում է որդուն հոր պատվին Ռոբերտ անվանել, սակայն Քանյեն չի համաձայնվել։
«Ծաղկեփնջեր, խրտվիլակներ ու էլի PR-ի ինչ-որ օտար տարրեր։ Հանրաքվեի թերթիկը պատռել ՝ առանց մտածելու, որ ինքն ամիսներ շարունակ «ոչ» է քարոզել, իսկ քվեաթերթիկը պատռելով ՝ ձայն տվեց «այո»– ին։ Շնորհակալ ենք այդ ընտրության համար։ Այսինքն՝ հոգու խորքում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է այն գիտակցության, որ ճիշտն «այո»–ն է»,– ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով սահմանադրական […]
«Հանրային Ռադիո»-ի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը Facebook-ի իր անձնական էջում այսպիսի գրառում է կատարել. «Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ, 1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ: Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ […]
«ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանա Բագրատյանը հանրաքվեից հետո պարզապես տեղը չի գտնում. «Ոչ էդ բոյկոտի մասին եմ ուզում խոսեմ, ոչ ընդհանրապես, բոյկոտի թեման ինձ չի հետաքրքրում»։ Բագրատյանը չհիշեց մի դեպք, որ բոյկոտն արդյունավետ է եղել։ Նա հայտարարում է՝ հանրաքվեն կեղծվել է, իսկ թե ինչպես է պայքարելու, ինքն էլ չգիտի. «Հիմա թող Ազատության հրապարակում հասկանան, որ չի կարելի […]
























