27 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ազգային Ժողովում փող են աշխատում

«Ես բավականին փորձ ունեմ քաղաքական դաշտում զանազանելու` ով ով է: Ինձ համար ամեն ինչ տեսանելի է, թե երբ են պոպուլիզմով զբաղվում, որպեսզի դիվիդենտ շահեն, երբ են օբյեկտիվ քննադատում, երբ են պատվերով մարդկանց ընտրում` թիրախավորված, երբ է այդ պատվերը փողով արտահայտվում»,-ասաց ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը` գնահատելով խորհրդարանական ընդդիմությանը: Սարգսյանը, ով վերջերս դե ֆակտո լքեց ՀԱԿ խմբակցությունը, […]

Արտգործնախարարը հանդիպում ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցած հանդիպմանը […]

Կրկեսային ներկայացման ժամանակ մոտոցիկլիստը մխրճվել է հանդիսատեսի մեջ /վիդեո/

Մոսկվայի Վերնանդսկու կրկեսում շոուի ժամանակ մոտոցիկլիստը մխրճվել է հանդիսատեսի մեջ։ Բայքերական-ակրոբատիկ ներկայացման ժամանակ վարորդներից մեկը կորցրել է կառավարումն ու դուրս թռել արենայից՝ բախելով մարդկանց։ Բարեբախտաբար, հանդիսատեսից ոչ ոք չի տուժել, իսկ դերասանին տեղափոխել են հիվանդանոց։

Երկար եղունգներով ու երկար մազերով. ցմահի մահը

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ, 42 ամյա  Կարեն Բոյաջյանը: Henaran.am-ի թղթակիցը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հաստատեց մահվան մասին տեղեկատվությունը, նշելով, որ դատապարտյալը կոմայի մեջ է եղել, սակայն մահվան […]

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ նոյեմբերի 19-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: 

«Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ավարտվեց աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային կատարումներով

Նոյեմբերի 18-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրն ունկնդրել են աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար Արամ Խաչատրյանի մանկական ալբոմների ստեղծագործությունները ներկայացնում էին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում երաժշտության մեծ աշխարհում։ Համերգն անցկացվում էր Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Հայաստանի […]

Ավելի քան 700 ռուս զինվորականներ են ժամանել Հայաստան

Ռուսաստանի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած  զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ […]

Բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է․ Հերմինե Նաղդալյան

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝  2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ « Հարգելի գործընկերներ, 2016 թվ.  բյուջեի   նախագծի քննարկումը ,կարծում եմ ,կարող է օրինակ հանդիսանալ  գործընթացի բոլոր մասնակիցների ՝ թե  խորհրդարանի  /փոքր բացառությամբ /և   թե կառավարության  կողմից  լրջմիտ ,խորքային և բովանդակային  վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս  դահլիճում  ընդանում են այս քննարկումները, և հնչում […]

Ընդունելություն նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի և «Ֆլեթչեր»-ի դպրոցի միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր […]

Կկառուցվի նոր էլեկտրակայան

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով գործադիրը  հավանություն է տվել ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող` ՀՀ-ում՝ Երևան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը և «ՌԵՆԿՈ»-ն հաստատում են էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի