18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի մեկից կդադարեն գործել ջրային կառույցները

Տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման կապակցությամբ նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները: Մինչև նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչև գարուն: Ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Արամ Մանուկյանը հատուկ սարք էր բերել ԱԺ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր իր հետ խորհրդարան էր բերել մի սարք, որով կարելի է անցկացնել նույնականացման քարտերը և ֆիքսել քարտատերի անձնական տվյալները, հաշվառման հացեն: ԱԺ ամբիոնից Մանուկյանը հորդորեց նման սարքեր օգտագործել առաջիկա հանրաքվեի ժամանակ, քանի որ, ըստ նրա, այդ սարքերի օգտագործումը կբացառի կրկնաքվեարկությունը: Արամ Մանուկյանը առաջարկեց նաև օգտագործել մատների թանաքոտման պրակտիկան, միայն թե այս […]

Արփինե Հովհաննիսյանը մերժեց

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին հերթական նիստում մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում էր փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և մի շարք այլ օրենքներում, որոնցով պետք է բացառվի արտադատական կարգով քաղաքացիներից տուգանքների գանձումը: Ըստ նախագծի՝ տուգանք կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում […]

Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ռավենայի Քաղաքային խորհուրդի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ […]

Ոստիկանությունից պարզաբանում են

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 28-ին ստացվել է 6 ահազանգ, որոնք եղել են տեղեկատվական բնույթի, մասնավորապես, ցուցականերում տվյալները որոնելու, տեղամասի վայրի վերաբերյալ: Քաղաքացիների բոլոր զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:  

«ՊԵՏ» հետազոտությունը հասանելի կդառնա

Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են շինհրապարակ,  ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի  կդառնա  գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը: Ընթացքի մեջ է նաև 2-րդ […]

Ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

«Սահմանադրությունը փոխում են, որ մի քանի շրջան զիջենք». Առավոտ

«Դուք շատ եք կարևորում Սահմանադրության անցնելը։ Ինձ համար դեկտեմբերի 6-ին դուք քվեարկելու եք Ղարաբաղի հարցը։ Ես, օրինակ, լուրջ կասկած ունեմ, որովհետեւ ամեն օր տեսնում եմ, թե ոնց են գովում Սահմանադրությունը, ասում են բացարձակ աբսուրդ բաներ՝ Բուքիքյոյից սկսած, որոնց հետ ես ունեմ երկարատև նամակագրական կարգեր»,-երեկ Աժ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բազրատյանը։ Նա հայտարարեց՝ «Ինձ համար […]

Վթար՝ մետրոյի «Չարբախ» կայարանում

Այսօր առավոտյան խաթարվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աշխատանքը. վագոններն ուշացումով էին մոտենում կառամատույցին: Վնասվել է կայարանի կառամատույցը. ընդհանուր բետոնածածկույթի որոշ հատված փլվել է: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է փլվածքը: Նշենք, որ մետրոպոլիտենի աշխատակիցները նստարաններով արգելափակել էին կառամատույցի վնասված հատվածը: Աշխատակիցները նշում էին, որ վթարի հիմնական պատճառ կարող է լինել կայարանի տակով հոսող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի