31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հացադուլի դիմած ցմահ դատապարտյալները հրաժարվել են զբոսանքից

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը երեկ հրաժարվել են հացադուլից: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց  Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ղլեչյանը նշեց, որ հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկված դատապարտյալները դիմում են ներկայացրել, որով հրաժարվել են նաև զբոսանքից:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 28 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ են հայտարարել: Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ կազմել էր 35 հոգի:  Նշենք, որ դեռ հոկտեմբերից ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը:  Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն իրենց գործերը վերանայելու պահանջով ավելի վաղ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ