06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավագովը դատի է տվել Սահակաշվիլիին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու միջեւ հասունացած սկանդալը նոր երանգներ է ստանում։

«1+1» հեռուստաալիքի եթերում Ավագովը հայտարարել է, որ դատի է տվել է Սահակաշվիլիին՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

Նա ասել է նաեւ, որ ինչքանով ինքը տեղյակ է՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետին:

Հիշեցնենք, որ օրերս երկու քաղաքական գործիչների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում: Ավագովը, ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, ջուր է շփել Սահակաշվիլիի դեմքին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ