27 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ռուսական ինքնաթիռը ստիպված վերադարձել է Գյումրիի օդանավակայան. Հայկական Ժամանակ

Երեկ Mil-avia բլոգը տեղեկատվություն էր տարածել, որ նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանից թռիչքից որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք: Գյումրիում տե­ղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի նյութատեխնիկա­կան ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճա­նապարհով: Ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երեւ­անը […]

Աստված մեզ բախտի քմահաճույքին չի թողնում

Այսօր մարդիկ այնպիսի (սարսափելի) վիճակում են գտնվում, որ անում են այն ամենն ինչ իրենց խելքին է փչում: Ոմանք դեղահաբերով են ապրում, ոմանք՝ թմրանյութերով: Կամ էլ պատրանքի մեջ հայտնված երեք-չորս հոգի մի նոր կրոն են ստեղծում: Սակայն համեմատաբար քիչ են հանցագործությունները, դժբախտ պատահարները, չարագործությունները: Աստված օգնում է մարդկանց: Հիշում եմ, մի անգամ մի կտրիճ իմ խուց […]

Անհավանական է` ԻՊ-ը հրապարակել է ռումբի լուսանկարը, որով պայթեցվել է ռուսական ինքնաթիռը

ԻՊ ահաբեկիչները հրապարակել են պայթուցիկ սարքի լուսանկարը, որով պայթեցրել են ռուսական A321 ինքնաթիռը։ Ահաբեկիչները գրել են, որ ռումբն անցկացրել են ինքնաթիռ՝ օգտագործելով Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի անվտանգության համակարգի բաց կողմերը, գրում է Lifenews-ը։ Հիշեցնենք, Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռը կործանվեց ահաբեկչության հետեւանքով, արդյունքում 224 մարդ մահացավ։

Բոլոր մարդիկ ստեղծված են Արարչի պատկերով. Նելսոն Մանդելա

«Այո՛, մենք հաստատում ենք և կարող ենք հռչակել բոլոր լեռնագագաթներից, որ բոլոր մարդիկ, թե՛ սև, թե՛ սպիտակ, թե՛ հարուստ, թե՛ աղքատ, ստեղծված են Արարչի պատկերով և նմանությամբ, և նրանք բոլորը Նրա զավակներն են: Նա՛, ով իր ռասիզմի (ցեղապաշտության) պատճառով հանդգնում է մարդկության ընտանիքից  դուրս վանել ավելի  մուգ մաշկ ունեցող մարդկանց, նա՛, ով իր կրոնական անհանդուրժողականության […]

Սահմանադրությունը փաստաթուղթ չէ երշիկի էժանացման վերաբերյալ. Շարմազանով /վիդեո/

Սահմանադրության բարեփոխումների փաստաթուղթը լուծում է համակարգային խնդիրներ, ոչ թե փաստաթուղթ է երշիկի կամ պանիրի էժանացման վերաբերյալ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ շատ սխալ է, որ փորձ է արվում Սահմանադրական բարեփոխումների անվան տակ սոցիալական և տնտեսական հարցեր շահարկել: ՀՀԿ խոսնակը վստահ է` բարեփոխումները չեն խանգարում զբաղվել տնտեսական կամ […]

Սարգսյան-Ալիև հանդիպումը` առաջիկայում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հավանական համարեց, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան: Շարմազանովը վերահաստատեց` Հայաստանը կողմնակից է բանակցային գործընթացին, այն է` խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: ՀՀԿ խոսնակը նաև անդրադարձավ Թուրքիայում Իլհամ Ալիևի հայտարարություններին: Մանրամասները` տեսանյութում:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1.     Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փող. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 11, 12 համարների ջրամատակարարումը: 2.    Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ […]

Քննիչները չարաշահել են պաշտոնական դիրքը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նախկինում հիշյալ գործով վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքեր: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Այսպես՝ ՀՀ […]

Քոչարյանի մոտ բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, ի տարբերություն նախորդի, որում կային անընդունելի տեսակետներ, չէր պարունակում նման տոնայնություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասաց, որ չնայած դրան`այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի