«Էլիտ Շանթ»-ի Յուրայի տանը տեղի ունեցած սպանության մութ կողմերը. Ժողովուրդ
Դեկտեմբերի 15-ին «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով բավականին ուշագրավ զարգացումներ են սկսել տեղի ունենալ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ մի տղամարդ, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է գործարար Գևորգ Սարգսյանը, ներխուժել է Ղարիբյանների տուն: Ընտանիքի անդամների հետ ծավալված կռվի արդյունքում Գևորգ Սարգսյանը սպանվել էր:
Պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Գևորգ Սարգսյանի տանը խուզարկություն անցկացնելու համար, սակայն դատարանը միջնորդությունը մեել է:
Ժողովուրդ-ի տեղեկություններով՝ դատարանից իրավապահներին ակնարկել են, որ ավազակային հարձակման վարկածին իրենք այդքան էլ չեն հավատում, առավել հակված են կարծելու, որ իրականում Սարգսյանը գնացել է Ղարիբյանների տուն՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու, բայց վեճ է բռնվել, ինչի արդյունքում նա սպանվել է: Իսկ քննիչները ցանկանում են խուզարկությամբ պարզել Ղարիբյանի և Սարգսյանի կապը, ինչպես նաև հասկանալ՝ նա համայնքում գրանցված ավազակային հարձակումների հետ ինչ կապ է ունեցել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: