16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

222-ի հեռախոսազանգի սպառիչ պատասխան կամ լուծում է տրվել

Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում  Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 249 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 222-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ