14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

8 ստորագրությունով պակաս դիմումը ներկայացվեց ՍԴ

Քիչ առաջ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարան ներկայացրեցին խմբակցության և ԱԺ 19 պատգամավորների հայցադիմումը` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին:

Նշենք, որ ՍԴ-ն դիմումը կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե հայցադիմումի տակ կա նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ձևաթերթիկի տակ ստորագրել են պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Վարդան Օսկանյանը, Ալիկ Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը և ՕԵԿ խմբակցության բոլոր 5 պատգամավորները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ