03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստան»-ի առաջնորդները փնտրում են մոբիլիզացիայի բանալին

Ազատության հրապարկում քիչ առաջ մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տեղեկատվական բնույթի հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների:

Հանրահավաքին ներկա են ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ: Ազատության հրապարկում են նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մի շարք անդամներ` ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ:

Իր խոսքում Ժիրայր Սէֆիլյանն անդրադարձավ իրենց առաջիկա անելիքներին` ընդգծգելով, որ մոտակա 3 ամիսների ընթացքում հանրությանը պետք է տեղեկացնեն իրենց նպատակների, քայլերի և անելիքների մասին: «Այսօրվանից սկսած մեր ճակատի ամեն մի որոշում և հայեցակարգ ընդունելը կանցնի մեր երիտասարդությանը: Ազատության հրապարակն է ամբողջությամբ հանձնվում երիտասարդներին, ովքեր պետք է որոշեն, թե ի՞նչ ենք անում, ո՞նց եք առաջնորդվում և ի՞նչ քաղաքականություն ենք որդեգրում: Այստեղ պետք է լինի բացառապես հանդուրժող մթնոլորտ: Պետք է այնպես անենք, որ մեր երազած երկիրը հենց այստեղից սկսի: Այս միջավայրը պետք է ձևավորի մեր ապագա երկիրը: Ազատության հրապարակը պետք է ազատության կղզյակ դառնա և ազատությամբ շնչի»,- իր խոսքում ասաց Սէֆիլյանը և սկսեց թվարկել առաջիկայում իրենց անելիքների մասին` ըստ կետերի:

«Առաջին կետը, որ պետք է անենք, այն է, որ պետք է ի մի բերենք և ամբողջացնենք մեր անելիքները: Շարժման կազմվածքի ու կառուցվածքի խնդիր ունենք: Պետք է նաև ժամանկաշրջան և կառավարման խորհուրդ ձևավորվորենք, որ հասկանանք, թե ի՞նչ ենք անում: Եվ վերջին կետն այն է, որ մեր շարժմանը ներգրավվեն նաև սփյուռքի մեր հայրենակիցները»,- իր ելույթում նշեց հանրային փրկության ճակատի ղեկավարը:

Սէֆիլյանն իր խոսքի վերջում ասաց, որ Ազատության հրապարակը չենք լքելու: «Կլինեն մարդիկ, որ կմտածեն` «Նոր Հայաստանը» չարողացավ մոբիլիզացնել մարդկանց, ուստի պետք է լքի Ազատության հրապարակը: Ո՛չ, մենք պայքարելու ենք, գտնելու ենք մոբիլիզացիայի բանալիները: Այնքան ենք պայքարելու, մինչև մեր ժողովուրդը մեզ միանա ու կարողանանք միասին ազատվել ռեժիմից»,- ընդգծեց Սէֆիլյանն` իր խոսքն ավարտելով «Մահ ռեժիմին, կյանք մեր ազգին» կարգախոսով:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության հաջորդ հանրահավաքը  դեկտեմբերի 22-ին է լինելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ