14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Քվեարկողների ակտիվությամբ առջևում է Սյունիքը/գրաֆիկներ/

Քիչ առաջ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հաղորդեց մինչև 11:00-ը հանրաքվեի քվեարկությանը մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն` Երևան- մասնակցել է 66040 քաղաքացի -7.81 % Արագածոտն – մասնակցել է 8249 քաղաքացի- 7.15% Արարատ- մասնակցել է 23886 քաղաքացի- 10.97% Արմավիր- մասնակցել է 20863 քաղաքացի-9.09 % Գեղարքունիք- մասնակցել է 14050 քաղաքացի- 7.48% Լոռի- մասնակցել […]

«Հանուն Սիրիայի». տղամարդը 3 հոգու դանակահարել է մետրոյում /վիդեո/

Նախօրեին զինված հարձակում է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյում։ Անհայտ տղամարդը վնասվածքներ է հասցրել երեք մարդու։ Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը բացականչել է՝ «Հանուն Սիրիայի» ու կտրել կողքին կանգած տղամարդու կոկորդը, ապա եւս երկու հոգու է վնասել: Զինված տղամարդը ձերբակալվել է։ Իսկ թե ինչ վիճակում են վիրավորները, առայժմ չի հաղորդվում:  

«ՀԺ»-ի լրագրողին դուրս են հրավիրել ընտրատեղամասից /ֆոտո/

9/11 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բավական լարված մթնոլորտ է. այստեղից հեռացրել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին: Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն օպերատորներին թույլ չի տալիս նկարահանել հանձնաժողովի անդամներին` պատճառաբանելով, թե իրավունք չունեն: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ «ՀԺ»-ի լրագրողն օպերատորներից մեկի հետ զրուցելիս բարձր ձայնով ասել է` «Ձենդ կտրի»: […]

Տարօրինակ լռություն

Երեևանի Նորք-Մարաշ թաղամասում զինված խմբավորման ինքնության շուրջ քննարկումները շարունակվում են. ի վերջո` ի՞նչ էր սա. պլանավորված ահաբեկչություն, թե այլ բան, որ ցույց կտա նախաքննությունն ու գործի քննությունը. փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը առաջին հերթին ընդգծում է անմեղության կանխավարկածը, ինչը խախտվեց ի սկզբանե և կոպտորեն: Բաղդասարյանի համար տարօրինակ է այս գործով փաստաբանների լռությունն այն դեպքում, երբ ԱԱԾ-ն լիարժեք […]

Դեկտեմբերի 7-ին կմեկնարկի

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում: ԵՄ-ի կողմից դրանք կվարի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, Հայաստանի կողմից ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Տպավորություն կա, թե նոր Սահմանադրության հակառակորդները պարզապես վերցրել են նախորդ քվեարկությունների բողոքակազմը

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող ընտրական նոր որակի գործընթացները նոր ավանդույթներ են ձևավորում այդ գործընթացներում ներառված կողմերի շրջանում։ Այդտեղ դրական բաներ շատ կան, բայց քիչ չէ նաև բացասականը։ Այսպես, առանց ավելնորդ համեստության նշեմ, որ գրեթե 100% ճշգրտությամբ կանխատեսել էի առավոտյան Facebook-ի ու լրատվական դաշտի պատկերը։ Տպավորություն կա, թե նոր Սահմանադրության հակառակորդները պարզապես վերցրել […]

Փոխվարչապետը «Ղարաբաղ կարպետ»-ի համար գումարներ է որոնում Գերմանիայում

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանն առաջին անգամ աշխատանքային այցով օրերս Գերմանիայում էր: Նոյեմբերի 30-ին նախ Բեռլինում հանդիպեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, ապա ուղևորվեց Քյոլն: Դեկտեմբերի 1-ից 3-ը Քյոլնի հայ համայնքի և գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) հետ հանդիպման ընթացքում խոսել են Արցախին վերաբերող մի շարք թեմաների շուրջ : «Պարոն Աղաբեկյանը ցանկացավ […]

Բամբասա՞նք, թե՞ լրագրություն

Օգտատեր Տիգրանուհի Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Առավոտից մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Լրատվական կայքերն արդեն սկսել են ակտիվ լուսաբանել, տրամադրել որոշակի տեղեկատվություն ընտրատեղամասերի անցուդարձի վերաբերյալ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն իրենց կայքէջում պարբերաբար թարմացնում են իֆորմացիան: Սոցիալական ցանցերի լրահոսը նոյնպես թեժ է: Կարծում եմ նման ակտիվությունը կանխատեսելի էր և ամեն ինչ ընթանում է իր […]

«Հայհոյեց նախագահին, գեներալին, Ծառուկյանին … »

«Մի հատ բոմժի կգնայի՞նք հրապարակում ծեծելու: Եթե ուզեինք ծեծել՝ ուրիշ տեղ չկա՞ր, կամ տեսել ե՞ք դրան,  ընդհանրապես, իրան հարգող մարդը ո՞նց կարող էր դրա վրա ձեռք բարձրացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը` անդրադառնալով, երեկ՝ դեկտեմբերի 5-ին  Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: Ալեքսանյանը պնդում է, որ իրեն ծեծված հայտարարող  ազատամարտիկ Յուրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված