25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չարբախում 30 մետրը 20 րոպեում են անցնում /ֆոտո/

Երևանի Շանգավիթ համայնքի Չարբախ թաղմասում անցուդարձը բավական տհաճություններ և արհամարություններ է պատճառում մարդկանց: Դեռ մի քանի օր առաջ տեղացած ձյունը մասամբ հալվել է և ջրակեղտի վերածվել:

«Թոռնիկիս հետ դուրս էի եկել, որ խանութ գնամ: 30 մետր հատվածը 20 րոպեում կարողացա անցնել: Ձյունը հալվել է ու ոտքդ որ դնում ես, ոնց որ ճահիի մեջ դնես, դժվարությամբ ես հանում»,- Henaran.am-ի հետ զրույցում սրտնեղեց Չարբախ համայնքի Շարուր 28/1 շենքի բնակիչներից տիկին Սուսանը:

Թաղամասում, իրավամբ, քայլելը մեծ դժվարությամբ է ստացվում: Այստեղ մայթերն առհասարակ մշակված չեն, իսկ փողոցների վրա լցրած հալեցնող նյութերը հալեցրել են փողոցի բանուկ հատվածը, բայց ճամփեզրին դեռ շարունակում են կիսաջրիկ ձնակույտեր մնալ: Կանգառների մոտակայքն անգամ մաքրված 9է ձյունից:

Henaran.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է մի քանի կադր այս թաղմասի փողոցներից, բակերից ու մայթերից:

Фото0146

Фото0145

Фото0144

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ