15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ չի կարելի գոռալ երեխաների վրա

Երեխան զարգանում է։ Նրան շրջապատում ամեն ինչ հետաքրքրում է։ Սակայն միայն սեփական փորձը նրան կասի՝ ինչն է քաղցր այս կյանքում, ինչը դառը։ Հետեւաբար, ամեն վայրկյան մի գոռացեք, որպեսզի երեխային ինչ-որ բանից փրկեք։ Ճիչի մեջ բացասական էներգիա կա։ Ճիչը երեխայի մեջ սարսափ է առաջացնում։ Իսկ վախից մկանային արգելանքներ են առաջանում, որոնք ոչ մի տեղ չեն կորչի։

Դրանց հետ միասին նա կապրի ողջ կյանքում։ Ավելի մեծ տարիքում խնդիրն ավելի լուրջ է։ Երեխան արդեն գիտի, որ ինչ-որ արարքի համար գոռալու եք նրա վրա։ Եվ մինչեւ ձեր գալը նա արդեն վախի մեջ է։ Իսկ երբ ներս եք մտնում, նրա սիրտն արդեն չափից ավելի արագ է բաբախում, ներսում ամեն ինչ կծկվում է։ Եթե անընդհատ գոռում եք, երեխայի մոտ պաշտպանողական համակարգ է առաջանում։

Դա երեւում է աչքերից, դրանք դառնում են դատարկ, ինչքան էլ որ գոռաք։ Նման վիճակում անհնար է նրանից ինչ-որ խոստովանություն կորզել։ Նա միայն մտածում է՝ վերջապես ձայնդ կտրիր, ինչքան էլ գոռաս, ի հակառակ քեզ անելու եմ, գնալու եմ տնից․․․․ Նախքան գոռալը երեխայի վրա, առաջին բանը որ պետք է անեք, մտածեք՝ արդյոք նրան բավարար ժամանակ տրամադրում եք, թե ոչ։ Եթե երեխան դեռ 3-4 տարեկան է, ծնողները նրա կյանքում մեծ տեղ են զբաղեցնում։ Եթե նա զգում է, որ մայրիկն իրեն այնքան չի պատկանում, որքան կուզեր, սկսում է գրավել նրա ուշադրությունը տարբեր մեթոդներով՝ վատ արարքներով, հիստերաներով, կամակորություններով։ Երբեմն անգամ հիվանդություններով։

Եթե երեխան 6-8 տարեկան է, արդեն ավելի ինքնուրույն է։ Հասկանում է ձեր զբաղվածությունը, բայց միեւնույնն է՝ ձեր ուշադրության կարիքն ունի։ Խոսեք ձեր երեխաների հետ, բացատրեք նրան, որ դուք աշխատում եք, զբաղված եք, բայց միեւնույնն է՝ նրան անչափ շատ եք սիրում։ Իսկ ինչպես պատժել երեխային, եթե նա չարություն է արել։

Կա մի եւ փորձված տարբերակ։ սկզբում գովացեք երեխային նրա ձեռքբերումների համար, հետո խոսեք նրա արած վատ արարքի մասին։ Միայն այս տարբերակով երեխան կլսի ու կոմպլեքսներ չի ունենա։ Կարեւոր է իմանալ, որ երեխան կրկնում է ձեր վարքը։ Եթե նրան սիրում եք, քնքուշ խոսքեր եք ասում, նույնն էլ ինքը կանի։ Եթե զգում եք, որ զայրույթի գագաթնակետին եք, մի գոռացեք, դուրս եկեք սենյակից ու մնացեք այնքան, մինչեւ զայրույթն անցնի։ Գոռալը դեռ դաստիարակել չէ։ Մարդ վստահում է, երբ իր հետ հանգիստ տոնով են խոսում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ