Դա բնավորություն է
Երբ մարդ ոտքի է կանգնում ընկնելուց հետո, դա ոչ թե ֆիզիկա է, այլ բնավորություն։ Մայք Թայսոն
Երբ մարդ ոտքի է կանգնում ընկնելուց հետո, դա ոչ թե ֆիզիկա է, այլ բնավորություն։ Մայք Թայսոն
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալումը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պայմանավորում է երկու հանգամանքով: Henaran.am-ի հետ զրույցում Արշակյանը մասնավորապես նշեց. «Ամենակարևորը քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր միջոցառումները, որ իրականացնում են մեր ուժային կառույցները՝ կասկածելի են մեղմ ասած: Իսկ քրեական առումով միջազգային կառույցները արդեն գնահատական տվել են՝ Հայաստանը համարելով ամենաանվտանգ երկրներից մեկը՝ անվտանգության առումով»: Արշակյանը նշեց, թե […]
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության […]
Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այս պահին 32 են: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Վերջինս ընդգծեց, որ հացադուլավոր ցմահ դատապարտյալների առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանք պատշաճ բուժզզնում են ստանում: Տաքսու վարորդի սպանության, ինչպես նաև երկու դանակահարությունների համար ցմահ դատապարտված Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, մեզ հետ […]
Թուրքիայի դիրքորոշումը, որ խոցեց ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը, չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայում իրադրության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է РИА Новости-ն։ «Մենք քննարկել ենք Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող և թուրքական զինված ուժերի կողմից խոցված ռուսական մարտական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Թուրքիայի այդ քայլը ոչ մի կերպ […]
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան առարկայական երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է РИА Новости-ն: «Մենք ակնկալում ենք, որ կողմերն առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Լուկաշեւիչը: Նա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Բեռնում կայացած հանդիպումը «զգալի տեղաշարժ է» համարել […]
2015 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ […]
Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան ուժեղացրել է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով, դրանք ուղարկվել են Կուբանից: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն: «Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում […]
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը դեկտեմբերի 21-ին ամփոփեց անցած տարին՝ գրական դաշտում: Միլիտոնյանը նշեց, որ Հայաստանի գրողների միությունն անցնող տարում կազմակերպել է թվով 130 միջոցառում՝ քննարկումներ, հանդիպումներ, հոբելյաններ, շնորհանդեսներ: Դրանք անցկացվել են բուհերում, սփյուռքում, մարզերում և մշակութային հաստատություններում: ՀԳՄ նախագահի փոխանցմամբ՝ Գերմանիայում այս տարի տպագրվել է եղեռնազոհ 4 հայ գրողների միասնական ժողովածուն՝ անգլերեն, ֆրանսերեն, […]
























