25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Խոզի գրիպի վտանգ` Հայաստանում. կան վարակվածներ. Հայկական ժամանակ

«Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։ Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների […]

Ինչո՞ւ է չեղարկվել Մեդվեդևի` Հայաստան այցը. Հրապարակ

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան։ Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵԱՏՄ վարչապևոների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում՝ Մեդվեդևի գլխավորությամբ։ Կառավարության մեր աղբյուրները դա բացատրեցին Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով՝ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։ Ըստ այդմ՝ պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդևին՝ ԵԱՏՄ նիստն իր […]

Զինված հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը կրկին ավելացել է. Ժողովուրդ

«Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ անցած ամսի 25-ին՝ Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի։ Ավելին՝ պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում և ձերբակալվում […]

Գտնվել է Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի մարմինը

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվող Թեքեյան ընտանիքի հոր` Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է: Այդ մասին«Արեւելքին» տեղեկություն փոխանցեց նրա կնոջ քույրը` Նաիրի Բաթրունյանը: Մեր տեղեկություններով Հովհաննես Թեքեյանը հուղարկավորվելու է Իզմիրի հայկական գերեզմանատանը:   Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը:  Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի մոտակայքում: Մոտ 14 հոգի տեղափոխող լաստանավը Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացել է: Լաստանավի […]

«Տղամարդիկ արևածաղիկ էին ուտում» . հիասթափված Ալինը Երևանում դարձավ գործարար կին

«Հայաստան եկանք մի ժամանակահատվածում, երբ այստեղ դեռևս ոչ կայուն վիճակ էր: Բացում էի ջրի ծորակը, և ջուր չկար: Զարմանում էի, որ 21-րդ դարում, մարդիկ այս պայմաններում են ապրում»,- թախծոտ կիսաժպիտով հիշում է Ալինը, ով Հալեպից Հայաստան դեռևս 1998 թ-ին է տեղափոխվել: Հիշում է` Ամիրյան փողոցում էր վարձակալած տունը, որտեղ ապրում էին: Բայց անգամ այդ կենտրոնական […]

Շատ ընտանիքներ են դադարում օջախ լինելուց և դառնում քնելու վայր …

«Վա՜յ աշխարհին` գայթակղությունների պատճառով»(Մատթեոս ԺԸ 7): Այս դարաշրջանը շատ տագնապալից է… Բռնաբարվում են աստվածային օրենքները,մարդիկ ձգտում են այն հարմարեցնել իրենց… Գիտությունն ու տեխնիկան, գովազդն ու սոցիալական ցանցերը մարդուն գցել են կախվածության մեջ… Գայթակղությունը սատանայի գործն է… Նա կուրացնում է մարդկանց, որ իր հնարքները չտեսնեն, հեռացնում է Աստծուց ու պահում իր ճիրաններում… Բոլորն են գայթակղվում … Ծնողը գայթակղում է […]

Աստծո հրաշքը չի կարող կանգ առնել. 5-ամյա Հայկի մոր բաց նամակը

Սիրելի՛ հայրենակիցներ, Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ  վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար: Իմ մոտ էկլամպսիա էր, ճնշումս բարձրացել էր, այտուցվել էի, աչքերիս տեսողությունը կորել էր: […]

ԱՄՆ դեսպանը՝ երաժշտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Երաժշտությունը, որ մենք այս երեկո լսելու ենք, միավորելու է մարդկանց, ժողովուրդներին, այն վերացնում է արգելքները, բացում սահմանները»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով եկել էր մասնակցելու «Ներդաշնակության մեղեդի» նախաձեռնությանը: Նախաձեռնությունը նպատակ ունի համերգի միջոցով կապել հայ և թուրք ժողովրդին և ինչպես իր խոսքում ասաց ԱՄՆ դեսպանը՝ նմանատիպ […]

Մտածում էի՝ ես եմ առիթ տվել․ Լեդի Գագան ապշեցրել է երկրպագուներին` իր սարսափելի կենսագրությամբ

Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան ապշեցրել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ իրեն բռնաբարել են, երբ ինքը 19 տարեկան էր։ Երգչուհին ասել է, որ իրեն բռնաբարողը հայտնի երաժշտական պրոդյուսերներ էր, ով իրենից 20 տարով մեծ էր: The Hunting Ground ֆիլմի պրեմիերայի ժամանակ երգչուհին պատմել է, թե ինչ է զգացել այդ ժամանակ։ «Երկար տարիներ այդ ամենն իմ մեջ եմ պահել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի