27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրը չի հավատում.19-ամյա Արամայիսին կհուղարկավորեն վաղը

ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 19-ամյա Արամայիս  Ոսկանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին:

Արամայիս Ոսկանյանին կհուղարկավորեն հայրենի Գավառ քաղաքում: Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներից Henaran.am-ը տեղեկացավ, որ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արամայիսը ընտանիքի միակ զավակն է և ունի երեք քույր: Զոհված զինծառայողը սովորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանում։

Նա նշեց, որ մայրը շարունակ կորցնում է գիտակցությունը, անգամ այս պահին չի հավատում, որ որդին այլևս հերոսացել է:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 9-ին ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ