17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:

Քննարկվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հանդիպման ժամանակ Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվել է նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդիրը և հարցի լուծման հնարավոր տարբերակները:

Հիշեցնեմ, որ Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը Հայաստանի տարածքում ենթադրում է ավելի քան 300 կմ երկաթգծի կառուցում: Երկաթգծի 1 կմ-ի կառուցման միջին արժեքը կազմում է 10,5 մլն դոլար, ինչը պայմանավորված է ինժեներական կառույցների բազմաքանակությամբ։  Այսինքն, ըստ վերջին հաշվարկների, երկաթգծի հայաստանյան հատվածը կարժենա շուրջ 3.2 միլիարդ դոլար:

Դժվար է գերագնահատել Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի նշանակությունը Հայաստանի տնտեսական նաև քաղաքական անվտանգության համար: Այն լուրջ հեռանկարներ կբացի երկրի տնտեսության զարգացման համար: Բայց քանի որ ծրագիրը բավականին ծախսատար է, այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ շահագրգիռ գործըկերների կողմից:

Իրանի հետ երկաթուղային կապի հաստատմամբ Հայաստանը հնարավորություն կստանա առանձին երկաթուղային ելք ունենալ դեպի Պարսից ծոց:

Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ երկիր նոր հնարավորություններ է ընձեռում Ռուսաստանի համար Հայաստան-Իրան երկաթգծի առկայության դեպքում: Հայաստանը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս, ինչից կշահի նաև որպես որպես տարանցիկ երկիր:

Ռուսական կողմի հետաքրքրվածությունը կարող է պայմանավորված լինել նաև քաղաքական նկատառումներով: Ելք դեպի Հնդկական օվկիանոս Ռուսաստանը կարող է ապահովել նաև Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու միջոցով, որը վիթխարի Հյուսիս-Հարավ նախագծի բաղկացուցիչ մասն է և պետք է միավորի Եվրոպայից ու Ռուսաստանից մինչեւ Ադրբեջան, Պարսից ծոց, ինչպես նաեւ դեպի Կենտրոնական Ասիա եւ Հնդկաստան ընկած երկաթուղային հանգույցները: Սակայն վերջերս սրված ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնի վրա, թուրքիայի փոքր եղբայր՝ Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտություն է առաջանում ավելի զգուշավոր լինել և նախապատվություն տալ ժամանակով ապացուցված հուսալի գործընկերներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ