20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պահեստազորի սպան համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ. 1. 2015 թվականի դեկտեմբեր […]

Հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերիին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,  այսօր հոսանքազրկվեն մայրաքաղաքի և մարզերի մի շարք փողոցներ, թաղամասեր ու բնակավայրեր: Այս մասին հաղորդում է ՀԷՑ կայքը: Երևան քաղաքի` 10:00-14:00 Խորենացի փ. 6-12, Մաշտոցի պող. 6, Զաքյան փ. 6 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Խաղաղ-Դոնի փ. 23 շենքի […]

Պետք է կրկնել այն, ինչ 2008-ին արեց Տեր-Պետրոսյանը՝ մի տարբերությամբ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրույցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգյանի հետ. Ի՞նչ անի ընդդիմությունը, որպեսզի ընտրական մեխանիզմի միջոցով կարողանա հասնել իշխանափոխության: Պետք է արվի այն, ինչ արվեց Վրաստանում եւ Ուկրաինայում: Երկու դեպքում էլ ընտրություններին պատրաստվեցին, դիտորդները կային: Հայաստանի պարագայում պետք է կրկնել այն, ինչ 2008 թվականին արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մի տարբերությամբ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը […]

Ռուսական օդուժը կրկին հզոր հարվածներ է հասցրել ԻՊ օբյեկտներին

Ռուս զինվորականները երեք օր է՝ ուժեղացրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ծայրահեղական այլ կազմակերպությունների օբյեկտներին հասցվող հարվածների ինտենսիվությունը: Նման հայտարարություն են արել ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Այստեղից հայտնել են, որ հրթիռաավիացիոն հարվածներ են հասցվել Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներից: «Ընդամենը չորս օրվա ընթացքում նետվել է տարբեր նշանակության 1920 ռումբ: Ոչնչացվել է 70 հրամանատարական կետ, զինյալների պատրաստման […]

Մարդասպան չի՞. ՉԻ

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը համոզմունք է հայտնել որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ չեն եղել։ «Տեսաք, որ կային ընտրատեղամասեր, որ «ոչ» կար ավելի շատ, քան «այո», եթե կեղծվեր, դա էլ կկեղծվեր»,- ասել է նա։ «ՉԻ» – Եթե նախկին ոստիկան Արմեն Երիցյանն այն ժամանակ էլ է այս տրամաբանությամբ աշխատել՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է կարողացել որևէ, հանցագործություն բացահայտել։ Որովհետև […]

Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արմեն Ամիրյանի հեռացման պատճառը. Հրապարակ

«Հանրային ռադիոն մոտ 19 տարի ղեկավարած Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում Է ներկայացրել, նա մասնակցելու Է Հանրային հեռուստառադիորնկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարված մրցույթին։ Ռադիոյից հեռանալու պատճառն Էլ, ըստ լուրերի, Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերություններն են։ «Պարզապես Ամիրյանը չցանկացավ այդպես շարունակել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի սրվել, հեռացավ», -ասաց մեր աղբյուրը։ […]

«Սպիսատ» են անում. Ժամանակ

Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո այդ հանրաքվեին ակտիվորեն չմասնակցած քաղաքական ուժերը փորձում են կազմակերպել հանրաքվեի դեմ հանդես եկող ուժերի հուղարկավորությունը՝ հավակնություն ունենալով զբաղեցնել նրանց ազատած տեղը: Այս կուսակցություններն արդեն «սպիսատ» են անում «Ոչ»-ի միասնական շտաբի մեջ մտնող ՀԱԿ-ին եւ ՀԺԿ-ին, ինչպես նաեւ «Նոր Հայաստան» միավորման մեջ մտնող կուսակցություններին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը եւ «Ալյանս» […]

Արոնյանը մրցում էր Կարլսենի հետ

Շարունակվում է London Chess Classic մրցաշարը: Մեր հայրենակիցը մրցում էր Մագնուս Կարլսենի հետ: Սա մրցաշարի երևի թե ամենասպասված խաղերից մեկն էր և բոլոր երկրպագուները անհամբեր սպասում էին խաղի սկզբին, իսկ հետո էլ արդեն արդյունքներին: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Երկու գրոսմայստերների խաղը ի վերջո ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը արդեն հինգ խաղ անընդմեջ այդ նույն արդյունքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի