14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Henaran.am-ի խմբագրակազմը կաշխատի արտակարգ ռեժիմով

Դեկտեմբերի 6-ին մեր երկրում կկայանա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Henaran.am-ի խմբագրակազմը աշխատելու է արտակարգ ռեժիմով. առավոտյան ժամը  8:00-ից մինչև ուշ գիշեր մեր թղթակիցները կաշխատեն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` փորձելով ապահովել օպերատիվ և հավաստի տեղեկատվություն: Արձագանքելով քաղաքացիների, քաղաքական-հասարակական ուժերի ահազանգերին` տեղում կփորձենք պարզել իրավիճակը, առաջին աղբյուրներից կտրամադրենք տեղեկություն: Henaran.am-ի խմբագրության հեռախոսահամարն է 54-23-13: Մենք աշխատում ենք ձեզ համար: Եղեք տեղեկացված: Հիշեցնենք, […]

Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի և Մկոյի յուրահատուկ շնորհավորանքը՝ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրվա առթիվ /վիդեո/

Այսօր երգիչ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է։ Թաթան ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին։ Երգչի Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչ օրիգինալ կերպով են երկու տարի առաջ Թաթայի ծնունդը շնորհավորել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան եւ Մկոն։

Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահըպարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին: Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես […]

Պատգամավորի աշխատավարձը շատ չէ

2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ շատ խոսվեց պետական միջոցների անարդյունավետ կառավարման մասին: Այդ առիթով խոսեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ: Հարցին, որ բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկում էին կրճատել պատգամավորների ծախսերը և այդ գումարներն ուղղել առողջապահական ոլորտ: Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանեց. «Ես այն կարծիքին չեմ, որ պատգամավորին տրվող գումարներն այնքան շատ են, որ պետք է […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել

Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել։ Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան […]

Աշակերտը ծեծելով սպանել է մորը, ով հանդիմանել էր իրեն վատ գնահատականի համար

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Նովոսիբիրսկում։ 14-ամյա տղան փայտով այնքան է ծեծել մորը, մինչեւ նա մահացել է։ Նման հանցագործության պատճառ է դարձել այն, որ մայրը քննադատել է իրեն վատ գնահատականների համար, հայտնում է НГС.НОВОСТИ-ն։ Տղան մի քանի անգամ հարվածել է 40-ամյա մոր գլխին, ինչից հետո նա տեղում մահացել է։ Այժմ տղան ձերբակալված է, նա ընդունել […]

Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածում. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  իր ֆեյսբուքի էջում գրառել է. «Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով: Ինչպես արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված