Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հունվարի 7-ին, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, իսկ հունվարի 10-ին կնվազի 3-6 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 6-ին, 8-9-ին սպասվում է ձյուն, 7-ին և 10-ին՝ առանց տեղումների եղանակ:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: