17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամուսնացել է ու բալիկ ունի. Սոնան անկեղծ է

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ամանորը դիմավորել է ամուսնու  հետ: Սոնան չնայած նոր է բալիկ ունեցել, բայց չի անտեսել նաև աշխատանքը:

«2015 թվականից շատ ակնկալիքներ ունեմ, բայց ամենակարևորը ինձ համար այն է, որ ունեմ իմ ընտանիքը, երգարվեստում ունեմ մի շարք հաջողություններ, շատ բաներ այս կյանքում սուտ ու անցողիկ են, միայն իսկական սերը, հարգանքն է մնայուն, որը պետք է լինի փոխադարձ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:

Անդրադառնալով 2015 թվականի ձեռքբերումների մասին երգչուհին նշեց, որ իր համար հաջողակ տարի է եղել բայց ունեցել է նաև տխուր օրեր, երբ կյանքից հեռացել են իրեն հարազատ մարդիկ:

Նշենք, որ Սոնան իր կեսին գտել է հենց անցած տարում: Նա ամուսնացել է սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին:

Առաջնեկին լույս աշխարհ բերած երգչուհին 2016 թվականից շատ ակնկալիքներ ունի:

Իր երկրպագուներին Սոնան խոստանում է, որ 2016 թվականը անակնկալներով լի տարի է լինելու։

«Յուրաքնչյուր տարի ինչ որ բան ձեռք եմ բերում, հույս ունեմ, որ 2016-ն էլ ձեռքբերումներով լի տարի կլինի: Ցանկանում է, որ մարդիկ 2016 թվականին մարդիկ լինեն առողջ, շրջապատված լինեն սիրով և միմյան երջանկություն և ժպիտներ պարգևեն»,-ընդգծեց Շահգելդյանը:

Երգչուհին իր զգացումներով կիսվել է  նաև  Instagram-ի  իր էջում:

«Շուտով Նոր Տարի է, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթել անսահման սեր և հաջողություններ: 2015թ. ինձ համար շատ մեծ հաջողությունների տարի էր ոչ միայն նրանով, որ ունեցա նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ…. այս տարի ես ունեցա նաև իմ ընտանիքը և լույս աշխարհ եկավ իմ բալիկը, ինչի համար շատ երջանիկ ենք և հպարտ :)) Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում լինի այդ Աստծու կողմից շնորհված հրաշքը: Բոլորիդ շատ սիրում եմ… »,-  գրել է Սոնա Շահգելդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ