18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դատապարտում են ԵԱՀԿ դեսպան Բերի հայտարարությունը

Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտի, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցն է։ Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես թե անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարության մասին տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում… Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում […]

Տարօրինակ չէ՝ Նոր տարուն պահք

Հայ առաքելական եկեղեցին բոլոր տաղավար տոներից առաջ հայտարարում է մեկշաբաթյա պահք: Հունվարի 6-ին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ենք նշելու: Ինչ է Պահքը, որն է դրա խորհուրդը տոնական օրերին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Եթե մարդ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կամ դժվարանում է պահք […]

Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 22-23-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել:  Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկը այսօր հիվանդանոցում մահացել է: Տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղեկացրել է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ […]

Գողի ինքնությունը ապշեցրեց. բոլորը ցնցված էին

Գրպանահատությունը և գողությունը բավականին նսեմ և արգահատելի երևույթներ են: Երևույթներ, որոնք, ցավոք սրտի, բավականին տարածված են մեր հասարակության մեջ: Գողությունը շատերի մոտ արթնացնում է հոգու ընդերքում թաքնված ագահության հրեշին: Շատերը այդ քայլին դիմում են, քանի որ հեշտ վաստակը հաճույք է տալիս: Բայց կա նաև գողության դիմողների մի զանգված, որ այդ աստիճանին իջնում է կարիքից դրդված: […]

Մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին

Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին հայտնում է մշակույթի […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Սեյրան Օհանյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

12 համայնքներ կապահովվեն ոռոգման ջրով

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացնում է հետևյալ պարզաբանումը. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը մշակվել է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր»-ի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագիրն ունի 3 բաղադրիչներ, որոնցից 1-ով է միայն նախատեսված ոռոգման մեխանիկական համակարգերի փոխարինում ոռոգման ինքնահոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի