01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԼՂՀ ԱԺ խմբակցություններն համատեղ հայտարարություն են տարածել

ԼԶՀԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ: Այս մասին հայտնում է […]

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /2 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում […]

«Կարևոր չէ՝ Զվարթնոցի տեղում խաղտուն կլինի, թե այլ էժանագին արժեքների տիրույթ» /վիդեո/

«Երկիրը վաճառված է, ըստ էության երկիրը տրված է սրան-նրան: Հետևաբար կարող է երկիրը տրված լինել կրիմինալ սուբյեկտների: Այ սրա զոհն են Երիտասարդական պալատն ու արդեն զվարթնոց օդանավակայանի շենքը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով  Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը ասաց ԱԺ ԲՀԿ-ական  նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանը գտնում է, որ հանրապետության ցանկացած […]

Խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ նախորդ շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Հիշեցնենք, որ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, «չսահմանված և /կամ/ չնախատեսված տեղերում և վայրերում` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված […]

Մոլդովայում նոր կառավարությունը գիշերային փակ, գաղտնի արարողության ժամանակ երդում է տվել /վիդեո/

Մոլդովայում նոր կառավարությունը գիշերը կայացած փակ ու գաղտնի արարողության ժամանակ երդում է տվել, տեղեկացնում է “Интерфакс”-ը։ Նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Իոն Պեդուրարուն հաստատել է, որ «կառավարության նոր կազմի երդմնատվության արարողությունը կայացել է Պետական նստավայրում՝ նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի ներկայությամբ»: «Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կլինի կոմպետենտ եւ կկարողանա կայունացնել երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը: Նա կաբինետին հաջողություններ […]

ԲՀԿ-ն հրավեր դեռ չի ստացել

Օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ իրենք սկզբունքորեն ընդունել են` իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ-ի առաջարկը: ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն նման հրավեր չի ստացել: Խոսելով կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին՝ Բաբայանն ասաց, որ կուսակցության կարծիքը և գործունեությունը ավելի հստակ և պարզ կլինի մոտակա օրերին: Իսկ […]

Երզնկայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնվել է գանձախույզների թիրախում

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգի Դեքիրմենքյոյ գյուղում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եղեղեցին վերջին օրերին զգալի վնասներ է կրել գանձ որոնողների գործողությունների հետևանքով, գրում է Ermenihaber.am-ը: 1800-ականներին կառուցված եկեղեցին պատերին ու հատակին փորած անցքերի հետևանքով կիսավեր վիճակում է հայտնվել: Գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրունը հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու սրբապատկերները  գողացվել են […]

Կցրտի

Հանրապետության տարածքում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով: Երևանում […]

Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա. Հայկական ժամանակ

«Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ գարնանը արդեն լիարժեք տեղեկատվություն կլինի այդ մասին։ Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերությունների հետ են բանակցություններ անցկացվում։ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն ասաց, որ անուններ տալ չի կարող, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված