18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանն առաջին երկիրն էր, որ արձագանքեց տեղի ունեցածին․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն անդրադաձել է Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռի կործանմանը։ Նա Թուրքիայի հարձակումը  «գրեթե դավաճանություն» է որակել, գրում է РИА Новости-ն։ «Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր: Մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են […]

Ի՞նչ գրաֆիկական սխալներ ունի մեր զինանշանը/վիդեո/

«Մենք» hիմանդրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե փորձագետների խումբը պարզել է, որ մեր զինանշանը ունի ավելի քան երեսուն գրաֆիկական սխալ: Սարգսյանը խոսեց մի քանի ակնհայտ սխալների մասին, համեմատականներ անցկացրեց Առաջին Հանրապետության և ներկայիս զինանշանների միջև: Մանրամասները՝ տեսանյութում:

Հաստատվել է Երևան քաղաքի 2016 թ-ի բյուջեն

Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Համաձայն հաստատված բյուջեի տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ  219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9% -ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: […]

Այս տարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանլու դեպքերը պակասել են

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում անցնող տարվա ընթացքում կրծքագեղձի 18 947 սոնոգրաֆիական և մամոգրաֆիական հետազոտություն է իրականացվել, ինչի արդյունքում քաղցկեղի  512 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Այս տարի քաղցկեղի դեպքերը, ընդհանուր առմամբ, պակաս էին` համեմատած նածորդ տարիների հետ:  Սա գալիս է նրանից, որ կանայք ներկայում շատ […]

Տիգրան Սարգսյանը կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը

Հաջորդ տարվա փետրվարի մեկից Հայաստանի  նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, հայտնում է BALTNEWS-ն: Այս մասին որոշվել է Մոսկվայում՝ Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, որտեղ հաստատվել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Տիգրան Սարգսյանն այդ պաշտոնում 4 տարով փոխարինելու է Վիկտոր Խրիստենկոյին: Նշվում է նաեւ, որ կոլեգիայի կազմը կրճատվելու է. […]

Ինքնասպան եղած զինվորը մասնակցել է կապիտանի կազմակերպած «Բլոտ»-ին. նոր մանրամասներ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, […]

Ի՞նչից են առաջանում անպտղությունները

«Ժամանակակից վերարտադրողական առողջության ամենախոցելի հարցերից մեկը՝ անպտղությունն է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Շահրամանյանը փաստեց, որ ավելացել են  անպտղության համար կլինիկա դիմող ամուսնական զույգերի թիվը: «Ժամանակակից սահմանման համաձայն, անպտուղ է կոչվում այն ամուսնությունը, երբ զույգը մեկ տարվա ընթացքում ունենալով կանոնավոր սեռական հարաբերություններ, առանց հակաբեղմնավորիչների կիրառման՝ հղիություն չի գրանցում»,-նշեց սեքսապաթոլոգը: Շահրամանյանը փաստեց, որ անպտղություն […]

Ահաբեկիչները սպառնում են սպանել «Միսս Իրաք»-ին, եթե չհամաձայնվի սեքս-գերուհի դառնալ /ֆոտո/

Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ անցկացվեց «Միսս Իրաք» գեղեցկության մրցույթը։ Եւ այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են հաղթող գեղեցկուհի Շայմե Քասիմին։ Նրան սպառնացել են սպանել, եթե չհամաձայնվի ահաբեկիչների սեքս-գերուհին դառնալ։ Նրանք ասել են, որ գեղեցկուհին հենց հիմա պետք է ահաբեկիչների ճամբար մեկնի՝ նրանց սեռական ծառայություններ մատուցելու, հակառակ դեպքում նրան դաժանորեն կսպանեն։ Նշենք, […]

Նախագահը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին /ֆոտո/

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են նախագահականից: Տարեվերջյան նիստում խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացել 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաստատվել […]

Լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել

Հունիսի 23-ին լրագրողների և քաղաքացիների նկատմամբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ ուժ կիրառվեց, ինչը վերջին տարիների համար աննախադեպ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Այդ դեպքերի առնչությամբ մի քանի օր անց, իհարկե, քրեական գործ հարուցվեց, սակայն գործում ներքաշված լրագրողները փաստում են`  գործը ձևական բնույթ է կրել: Բավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի