01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

“Կիսամերկ” ընթրիք` իտալական ռեստորանում

Իտալական ռեստորաններից մեկն ակցիա է կազմակերպել, որի շրջանակներում անվճար հյուրասիրել է բոլոր այն այցելուներին, որոնք ռեստորան են ներկայացել ներքնազգեստով: Արդյունքում մի արտասովոր ընթրիք է տեղի ունեցել: Ռեստորանի սեփականատեր Ալեսսանդրո Սինյորինին նշել է, որ կիսամերկ հաճախորդներով ընթրիք կազմակերպելով` նա ցանկացել է  երկրում տիրող ծանր ֆինանսական դրության վրա կենտրոնացնել իշխանությունների ուշադրությունը: Նա կարծիք է հայտնել, որ Իտալիայի […]

Երեխայի 6 օրգանները միանգամից փոխպատվաստել են/վիդեո/

Բոստոնի հիվանդանոցներից մեկի բժիշկները միանգամից փոխպատվաստել են փոքրիկ աղջկա ստամոքսը, լյարդը, փայծաղը, աղիքները, ենթաստամոքսային գեղձը եւ կերակրափողի մի մասը: Սա ԱՄՆ-ում կատարված առաջին վիրահատությունն է, որի ժամանակ միանգամից 6 օրգան են վիրահատում, եւ  կերակրափողի  առաջին փոխպատվաստումը աշխարհում: 9-ամյա Ալլանախ Շեւենելլի մոտ առողջական խնդիրներն սկսել են, երբ նա 5 տարեկան էր: Ամեն ինչ սկսվել է քաշ […]

Շակիրան ցնցել է բոլորին իր կեղտոտ եղունգներով /ֆոտո/

Վերջին ժամանակներս Շակիրան բոլորին շոկի է ենթարկում իր արտաքինով: Աստղը դադարել է հետևել իրեն: Ֆրանսիայում երեկույթներից մեկի ժամանակ նա բոլորին ապշեցրել է ոչ միայն իր կարճ զգեստով, ալև եղունգներով: Շակիրան եկել է երեկույթին մանիկյուրի սև հետքերով եղունգների վրա: Եղունգների ներկը գրեթե ջնջված է եղել, ինչը շատ տգեղ է նայվել: Շակիրան նստած է եղել Պատրիսիա Կաասի […]

Ռասել Քրոուն կմարմնավորի Նոյ նահապետին

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին մտադիր է իր նոր ֆիլմում Նոյ նահապետի դերը կատարելու համար հրավիրել  դերասան Ռասել Քրոուին: Արոնոֆսկու նոր ֆիլմը պատմում է Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությունը: Ավելի վաղ ռեժիսորը հայտնել էր, որ սցենարը շատ բարդ է էկրանավորելու համար: Այդ պատաճռով էլ մինչ ֆիլմի ստեղծումը նա նույն սցենարի հիմքի վրա կոմիքս է նկարահանել: Ենթադրվում էր, որ […]

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կթողարկվի 2012-ի աշնանը /վիդեո/

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը: Ֆիլմի այդ փոքր մասը Շանհայում նկարահանած կադրն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նկարահանումները տեղի կունենան Հնդկաստանում, Շոտլանդիայում եւ Թուրքիայում, սակայն հետո այս տեղանքներից հրաժարվել էին: Ֆիլմի մի քանի տեսարաններ նկարահանվել են Լոնդոնում: Նոր ֆիլմը 23-րդը կլինի 007 գործակալի մասին: Այն կոչվում է “Skyfall”, բեմադրիչը Սեմ […]

Երգչուհին ձայնալարերի վիրահատությունից հետո ելույթ կունենա “Գրեմմի”-ում /վիդեո/

Լուրերը, թե երգչուհի Ադելը ելույթ կունենա “Գրեմմիի” մրցանակաբաշխության ժամանակ, հաստատվել են: Երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր արարողությունը կկայանա փետրվարի 12-ին Լոս Անջելսում: Երգչուհին լուրը հայտնել է “Twitter”-ի իր էջում: “Ես երջանիկ եմ, որ ինձ հրավիրել են: Մեծ պատիվ է այդ հեքիաթային գիշերվա մի մասը լինել, եւ բացի այդ, սա վերջին մի քանի ամսվա ընթացքում իմ առաջին ելույթն […]

Սեքս տիեզերքո՞ւմ

Կարելի՞ է արդյոք զբաղվել սեքսով տիեզերքում, կամ իրականում եղե՞լ են երբեւէ սիրո պատմություներ տիեզերագնացների միջեւ: Ըստ NASA-ի տվյալների` ոչ ոք տիեզերքում աշխատանքային հարաբերություններից  այն կողմ չի գնացել: Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ իրականում: Հաշվի առնելով տիեզերագնացների կյանքի առանձնահատկությունները` կարելի է ասել, որ տիեզերքում սեքսով զբաղվելը դժվար է: Առաջին հերթին, փոքրիկ տիեզերական արբանյակներում հնարավորություն չկա առանձնանալու: […]

Աշխարհի ամենակարճահասակ մարդը /վիդեո/

Նեպալի Դենգ կոչվող տարածքում բնակվող 72-ամյա Չենդրա Բահադուր Դենգիի ընտանիքի անդամները պնդում են, որ վերջինս աշխարհի ամենակարճահասակ մարդն է: Ըստ նրանց` Չենդրան 56 սմ հասակ ունի, այսինքն` գրեթե 4 սմ-ով ավելի կարճ է, քան պաշտոնապես գրանցված աշխարհի ամենակարճահասակ մարդը` ֆիլիպինցի Յունրեյ Բալավինգը: Չենդրան ընտանիքի 6 որդիներից 4-րդն է: Նա նշել է, որ չի նկատվել որպես […]

Էմինեմի դեմ դատական հայց է ներկայացվել /վիդեո/

Նյույորքցի Ստեֆան Լի Պիկը դատական հայց է ներկայացրել Էմինեմի դեմ`  “Chrysler”-ի գովազդային հոլովակի գաղափարը գողանալու համար: Հայցվորը պնդում է, որ ինքն է այն հոլովակի հեղինակը, որում նկարահանվել է ռեփերը, եւ որը ցուցադրել են ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության ժամանակ անցյալ տարի: Նա պատմել է, որ հեռախոսային զրույցի ժամանակ Էմինեմն իրենից ճշտել է` արդյոք նա […]

“Միզող տղան” ժամանակավորապես կդադարի “միզել”

Բրյուսելում որոշել են  դադարեցնել “Միզող տղայի” ջրամատակարարումը, հայտնում է “Reuters”-ը: Զբոսաշրջության հարցերով վարչության ներկայացուցիչը բացատրել է, որ նման որոշումը կապված է եղանակային պայմանների վատթարացման հետ: Ըստ կանխատեսումների`  բելգիական մայրաքաղաքում սպասվում է 10 աստիճանից  ցածր ջերմաստիճան, ինչը այդ տարածաշրջանի համար շատ ցածր է` նույնիսկ տարվա այս հատվածում: Չինովնիկները զգուշացել են, որ արձանի ներսում գտնվող մեխանիզմը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի