07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Կինոփառատոն` նվիրված բեղերին /վիդեո/

Ամերիկյան Պորտլենդ քաղաքում առաջին անգամ անց է կացվել բեղերին նվիրված կինոփառատոն: Միջոցառման կազմակերպիչը “No Umbrella Media” ընկերությունն է:

Պորտլենդում ամեն տարի կազմակերպվում են մրցույթներ` նվիրված բեղերին: Սակայն այս տարի կազմակերպության ներկայացուցիչները որոշել են ընդարձակել մրցույթները եւ ցուցադրությունները եւ արդյունքում` հորինվել է կինոփառատոնը:

Փառատոնը տեղի կունենա մարտի 30-ին, ֆիլմերը պետք է լինեն կարճամետրաժ` ոչ ավելի երկար, քան 8 րոպե: Կքննարկվեն միայն այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնական թեման բեղերն են կամ գլխավոր հերոսները բեղեր ունեն: Լավագույն ֆիլմի հեղինակը որպես մրցանակ կստանա 100 դոլար:

Բեղերի մրցույթից եւ կինոփառատոնից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ