26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի ԴԵՊ

Ասսանժը կհայտնվի “Սիմփսոններ” մուլտֆիլմում

“Wikileaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը  կհայտնվի “Սիմփսոններ” մուլտֆիլմի սերիաներից մեկում, որը եթերում կհայտնվի փետրվարի 19-ին: “Սիմփսոններ” մուլտսերիալի պրոդյուսեր Էլ Ջինը նշել է, որ  Ջուլիան Ասսանժի ընտրությունը որպես հերոս պայմանավորված է նրա հակասական կերպարով: Սակայն մուլտսերիալի հեղինակները չեն անդրադարձել “Wikileaks”–ի հիմնադրի դատական գործընթացներին եւ Ասսանժի հերոսին ավելի շատ սատիրիկ ժանրում են ներկայացրել: Նշենք, որ “Սիմփսոններ” մուլտը ամենաերկարատեւ […]

Ձերբակալվել են Facebook-ում գեղեցկության մրցույթի կազմակերպիչները

Համացանցային անվտանգության համար պատասխանատու Իրանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում բացված խմբի 4 ադմինիստրատորների, որոնք առցանց գեղեցկության մրցույթ էին հայտարարել: Բաժնի ղեկավարի խոսքով` նրանք “կաշառակերություն եւ անամոթություն են” տարածել: Ձերբակալվածների մեջ կան երկու տղամարդ եւ երկու կին: Նշենք, որ խմբում ընդգրկված են եղել 25 հազար իրանցիներ, որոնք կայքում հրապարակել էին իրենց լուսանկարները: Չի […]

Սքարլեթ Յոհանսոնը չի օգտվում սոցկայքերից

27-ամյա դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը որոշել է, որ իր անձնական կյանքը գաղտնի է պահելու, այդ պատճառով էլ նա չի գրանցվում որեւէ սոցիալական կայքում: Նա հայտնել է, որ ամենից քիչ կցանկանար, որ մարդիկ իմանային իր առօրյա կյանքի բոլոր մանրամասները: Դերասանուհին զարմանում է այն փաստի վրա, որ  այսօր շատ դերասաններ սոցկայքերում “կիսվում” են իրենց երկրպագուների հետ գրեթե ամեն […]

ԱՄՆ-ում կայացել է Գիլդիա մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիա մրցանակաբաշխության 18-րդ արարողությունը: “Լավագույն դերասանական թիմ” անվանակարգում մրցանակ է ստացել “Աղախին” ֆիլմը, որը պատմում է 60-ականներին Ամերիկայի հարավում հարուստների տներում աշխատող սեւամորթ կանանց մասին: Այս ֆիլը ներկայացվել է եւս 2 անվանակարգում` “Առաջին պլանի լավագույն կանացի դեր”` Վիոլա Դեւիսը եւ “Երկրոդ պլանի կանացի լավագույն դեր”` Օկտավիա Սփենսերը: “Առաջին պլանի տղամարդու […]

Երաժշտական աշխարհի ամենազդեցիկ դեմքերը` ըստ “Billboard’-ի

“Billboard” ամսագիրը կազմել է երաժշտական արտադրության ամենաազդեցիկ ներկայացուցիչների ցանկը: Ցանկում կա 100 անուն, որոնց մեծ մասը ոչ թե երաժիշտներ են, այլ գործարարներ: Երաժշտության ասպարեզում ամենաազդեցիկ դեմքն է համարվել “Live Nation’ ընկերության գործադիր տնօրեն Իրվինգ Ազոֆը` պրոդյուսեր, մենեջեր, որն աշխատել է Վան Հելենի, “The Eagles”-ի, Քրիստինա Ագիլերայի եւ շատ ուրիշ հայտնի մարդկանց հետ: Ինչեւէ, ցանկում կան […]

Պարզվում է սեքսը բոլորովին էլ վտանգավոր չէ հիվանդ սրտի համար

Պարզվում է, որ սեքսով զբաղվելը ամենեւին էլ վտանգավոր չէ հիվանդ սրտի համար, ինչպես կարծում էին ավելի վաղ: Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ  անգամ ինֆարկտից հետո մարդիկ կարող են ակտիվ սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ այդ դեպքում սրտի հյուսվածքներն ավելի  արագ են  վերականգնվում: Մասնագետները նշում են նաեւ, որ սեքսի ժամանակ մահվան դեպքերը որեւէ կապ […]

Առաջին տիկինն ակամա գովազդել է էլիտար խանութը

ԱՄՆ-ի  առաջին տիկին Միշել Օբաման, որը “համեստ” խանութնորի հաճախորդ է համարվում, Մեդիսոն պողոտայի էլիտար խանութներից մեկում մի ամբողջ կարողություն է ծախսել կորսետների եւ ձեռքով կարված ներքնազգեստի վրա: “Agent Provocateur” կոչվող խանութի ապրանքների միջին գինը կազմում է 1600 դոլար: Խանութի տնօրենը իրենց հաճախորդներից ոչ մեկի անունը չի տվել, սակայն նշել է, որ դրանք մասամբ հայտնի մարդիկ […]

Բերեզովսկին վերադառնում է “Դինամո”

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին “Чемпионат.com”-ին տված հարցազրույցում  հայտնել է, որ լքում է “Խիմկին” եւ տեղափոխվում  է մոսկովյան “Դինամո”: “Ես ընդամենը երեկ եմ իմացել, որ “Դինամոն” հետաքրքրված է ինձնով: Միգուցե 2 ակումբներն արդեն խորհրդակցել են միմյանց հետ, ես այդ մասին ոչինչ չգիտեմ, ինչպես նաեւ տեղյակ չեմ “Խիմկիին” իմ տեղափոխման համար վճարելու մասին”,-նշել է […]

՛՛Բեյոնսեի քաղաքականացումը՛՛. դասընթաց ուսանողների համար

Նյու Ջերսիի համալսարանն առաջարկել է իր ուսանողներին երգչուհի Բեյոնսեի ստեղծագործական կյանքի եւ  քաղաքական ու մշակութային կյանքի վրա նրա  ունեցած ազդեցության վերաբերյալ դասընթաց կազմակերպել: Այն ներկայացվել է գենդերային  ուսումնասիրությունների  ամբիոնում: “Բեյոնսեի քաղաքականացումը” դասընթացի շրջանակներում ուսանողները ուումնասիրում են երգչուհու տեսահոլովակները, ծանոթանում են նրա երգերի տեքստերի հետ եւ գնահատում են ԱՄՆ-ի սեքսուալ, ռասայական եւ սեռային քաղաքականության վրա նրա […]

Հայտնի դերասանուհին ինքնասպանության փորձ է արել

Դեմի Մուրը ցանկացել է խեղդել իրեն գազի օգնությամբ: Դերասանուհուն գտել են տանը՝ ուշաթափված: Այժմ նա հոսպիտալացված է: Նրան ամեն օր այցելում է ավագ դուստրը՝ Ռումերը: 23-ամյա աղջիկն իրեն մեղավոր է զգում մոր հետ տեղի ունեցածի համար: Այս ամենն այն պատճառով է, որ Դեմին չափազանց ծանր է տանում իր ընկերոջ՝ Էշտոն Քաթչերի հետ բաժանումը: Աստղի մոտ լրջագույն դեպրեսիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի