“Spice Girls”-ը կվերամիավորվի
Բրիտանական “Spice Girls” խումբը, որը գործում էր 1994-2000-ը, հնարավոր է, որ վերամիավորվի: Աղջիկները պատրաստ են ելույթ ունենալ Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագավորման 60-ամյակի կապակցությամբ: Այդ արարողությունն Անգլիայում կնշվի ամռան 2-րդ կեսին:
Խմբի նախկին երգչուհի Մել Բին կարծիք է հայտնել, որ դա լավագույն առիթն է, հանուն ինչի արժեր, որ իրենք կրկին միանային:
Մելանին նաեւ նշել է, որ իրեն դուր կգար խմբի հետ կրկին համերգային շրջագայության մեկնելը: Նա նաեւ չի բացառել հավանականությունը, որ խմբի 5 երգչուհիներն էլ ելույթ կունենան 2012-ին Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայի բացմանը: