22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Black Sabbath”-ի վերամիավորումը քիչ հավանական է

“Black Sabbath” խմբի սկզբնական կազմի թմբկահար Բիլ Ուորդը կասկածի է ենթարկել խմբի վերամիավորումը: Նա հայտնել է, որ չի ցանկանում միանալ իր գործընկերներին, քանի որ պայմանագրում նշված պայմանները նրան դուր չեն գալիս:

Ուորդի կարծիքով` խմբի մենեջմենթի պայմաններն անընդունելի են, քանի որ վարկաբեկում են իրեն որպես ռոք երաժիշտ: Թե կոնկրետ ինչը իրեն դուր չի եկել, երաժիշտը չի նշել: Նա մասամբ դժգոհություն է հայտնել կայանալիք ձայնագրության անկայունության վերաբերյալ:

Խմբի նոր ձայնասկավառակը կթողարկվի ոչ թե ԱՄՆ-ում, ինչպես ենթադրվում էր, այլ Մեծ Բրիտանիայում, քանի որ այնտեղ բուժվելու է նաեւ խմբի կիթառահար Թոնի Այոմին, որի մոտ  վերջերս արյան քաղցկեղ էր հայտնաբերվել:

“Black Sabbath” խմբի անդամները վերամիավորվելու մասին հայտնել էին 2011-ի նոյեմբերին:

Խումբը կազմավորվել է 1969-ին Բիրմինհեմում: Խմբի սկզբնական կազմում էին վոկալիստ Օզզի Օսբորնը, կիթառահար Թոնի Այոմին, բասիստ Գիզեր Բաթլերը եւ թմբկահար Բիլլ Ուորդը:

http://youtu.be/sSRQCMq1gB8

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ