Լեգենդար կիթառահարի մահվանից անցել է մեկ տարի /վիդեո/
2011-ի այս օրը` փետրվարի 6-ին, մահացավ լեգենդար երաժիշտ եւ կիթառահար Գերի Մուրը: Կենդանի լեգենդը 59 տարեկան էր: Նրա դիակը գտել էին իսպանական Կոստա-դել-Սոլ լողափի հյուրանոցներից մեկի իր համարում:
Երգչի մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Բժիշկները կարծում էին, որ կաթվածը թմրանյութեր օգտագործելու հետեւանք կարող էր լինել, սակայն Մուրի ընկերները եւ մենեջերը հայտնել էին, որ կիթառահարը 3 ամսից ավել ոչ մի տեսակի թմրամիջոց չի օգտագործել:
Իռլանդացի երաժիշտը, որին անվանում էին “բլյուզի սպիտակամաշկ հրաշագործ”, աշխարհի լավագույն կիթառահարներից մեկն էր համարվում: Նա ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Բի Բի Քինգը, Ալբերտ Քոլինզը եւ այլոք:
Գերի Մուրը հանդես է եկել “Thin Lizzy” եւ “Skid Row” խմբերում: Վերջին տարիներին նա հանդես էր գալիս որպես անհատ-կատարող:
http://youtu.be/Xx3yXUunEq8