04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Metallica”-ն նոր փառատոն է կազմակերպում /վիդեո/

“Metallica” ռոք խումբը հանդես է եկել իբրեւ նոր երաժշտական փառատոնի կազմակերպիչ եւ նախաձեռնող: Այն արդեն ստացել է “Orion Music + More” անվանումը:

Ինչպես հաղորդում են խմբի կայքում, փառատոնը կկայանա 2012-ի հուլիսի 23-24-ին Ատլանտիկ Սիթիում:  Հայտնի է, որ փառատոնը միաժամանակ կկայանա 3 բեմերում, որոնցում ելույթ կունենան հրավիրված խմբերը: Առայժմ հաստատված են 16 խմբերի ելույթները:

Փառատոնի 2 օրերին էլ խումբը խոստանում է հանդես գալ` ներկայացնելով իրենց “Orion Music + More” ալբոմի երգերը, որի անունով էլ կոչել են փառատոնը: Բացի երաժշտական կատարումներից խումբը խոստանում է նաեւ այլ տիպի զվարճանքներ:

Տոմսերը կսկսեն վաճառել փետրվարի 11-ից: 2 օրվա համար արժեքը 150 դոլար է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ