17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ուկրաինայում տան առջև սպանվել է ազգությամբ ադրբեջանցի քաղաքապետ/լրացված/

Այսօր առավոտյան սպանվել է ուկրաինական Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևը: Նա հանդիսանում էր նաև ”Վորսկլա” ակումբի նախագահը, հաղորդում է УНИАН-ը: Բաբաևի վրա կրակել են իր տանից ոչ հեռու. նա տեղում մահացել է: Քաղաքապետը զբաղեցնում էր նաև ”Կրեմենչուգ” ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը:   Ինչպես տեղեկացնում ադրբեջանական haqqin.az կայքը քաղաքապետ Օլեգ Բաբաևը ազգությամբ ադրբեջանցի էր: Նրա վրա կրակել […]

”Չեմպիոն դառնալու ”Ռոմայի” հնարավորություններն, ավել ցածր են, քան 4 ակումբներինը”.Զեման

”Ռոմայի” նախկին գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը, ով այժմ գլխավորում է ”Կալյարին”, հռոմեական ակումբին չի համարում սկուդետոյի ֆավորիտ: Նախորդ մրցաշրջանում ”Ռոման” զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը` առաջ թողնելով միայն ”Յուվենտուսին”: ”Մրցաշրջանից առաջ բոլոր թիմերն ունեն 0 միավոր, այնպես որ ամեն ինչ պետք է ապացուցել խաղադաշտում: Կան թիմեր, որոնց հնարավորություններն ավելի մեծ են: Դրանք են ”Յուվենտուսը”, ”Նապոլին”, ”Ինտերը” […]

”Կարոտում եմ ”Ռեալը”. Բեքհեմ

”Ռեալի” նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը նշել է, որ մադրիդյան ակումբը լրջորեն ամրապնդվել է ամռան ընթացքում: ”Ինձ միշտ դուր է եկել հետևել ”Ռեալի” խաղին: Կարոտում եմ այս ակումբը: Այն լավ ամրապնդվել է այս ամռանը: Խամեսը հիանալի ֆուտբոլիստ է, ով հիանալի անցկացրեց աշխարի առաջնությունը”,-նշել է նա:

Աբրահամ Խաշմանյանը 22 ֆուտբոլիստներ է հրավիրել

Օգոստոսի 4-ին և 6-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի Մ-22 հավաքականի հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Քանի որ հանդիպումները կրում են ընկերական բնույթ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան […]

”Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունը”. Դրոգբա

Հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ ”Չելսի”: ”Ես հեշտությամբ ընդունեցի ”Չելսի” վերադառնալու որոշումը: Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունը: Բոլորը գիտեն, որ ”Չելսին” իմ տունն է: Ես նախկինի պես ցանկանում եմ հաղթել և օգուտ բերել թիմին”,-նշել է հարձակվողը: Դրոգբան ”Չելսիում” հանդես է եկել նաև 2004-2012 թթ.-ին

Ֆրանսիացի ֆուտբոլիստները համալրեցին ”Արարատի” կազմը

Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն համալրեցին ”Արարատի” կազմը: Կիսապաշտպան Բուլուտի պայմանագիրը նախատեսված է մեկ, իսկ հարձակվող Դի Լաուրոյինը` երկու տարով: 22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական ”Սենտ Էթյեն” ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում: 25-ամյա Դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական ”Լանս” ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` տեղի […]

Նախագահը հանդիպել է շախմատիստներին

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում երեկ՝ հուլիսի 25-ի  երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների հետ: Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների եւ նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով եւ մաղթել հաջողություններ

”Ռեալը” կվարձակալի Ֆալկաոյին գնելու իրավունքով

Մադրիդի ”Ռեալը” համաձայնության է եկել ”Մոնակոյի” հետ կոլումբիացի հարձակող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության հարցում: Իսպանական ակումբը 12 մլն եվրոյով կվարձակալի Ֆալկաոյին և կստանա իրավունք գնել նրան 33 մլն եվրոյով: Ֆալկաոն ”Մոնակո” էր տեղափոխվել ”Ատլետիկոյից”: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի` դառնալով 9 գոլի հեղինակ:

”Վաղուց էի ցանկանում գոլի հեղինակ դառնալ”. Մինոսյան

”Շախտյորի” դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը հարցազրույց է տվել ”Վոլգայի” պաշտոնական կայքին: ”Հաղթական գոլի հեղինակ դառնալը միշտ էլ հաճելի է: Անկեղծ ասած վաղուց էի ցանկանում գոի հեղինակ դառնալ վստահություն զգալու համար: Պետք է լավ մարզավիճակ հավաքել և օգնել թիմին պաշտոնական խաղերում”,-նշել է Մինոսյանը:

Կասիլիասը համաձայնեցրել է պայմանագիրը ”Արսենալի” հետ

Մարդիդի ”Ռեալի” և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը համաձայնեցրել է պայմանագիրը Լոնդոնի ”Արսենալի” հետ: Հաղորդվում է, որ Կասիլիասն ընդունել է ”Արսենալի” առաջարկը: Դարպասապահին առաջարկվում է 5 տարվա պայմանագիր և աշխատավարձ` 100 հազար ֆունտ շաբաթական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի