11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Մասնակցել է Սերժ Սարգսյանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Բացման արարողությունը տեղի է ունեցել “Արա եւ Այծեմնիկ” մարզական ակումբի մարզադաշտում:   

Կլոզեն հայտարարել է 2015 թ.-ին կարիերան ավարտելու մասին

”Լացիոյի” և Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն մտադիր է ավարտել պրոֆեսինալ կարիերան 2015 թ.-ին: Հիշեցնենք, որ նա ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնություններում` դառնալով 16 գոլի հեղինակ: Կլոզեն կարիերայի ընթացքում դարձել է 2002 թ.-ի աշխարհի և 2008 թ.-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2006 և 2012 թ.-ի Եվրոպայի և 2010 թ.-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ շաբաթներ առաջ […]

Ուսանող-մարզիկները կմասնակցեն համաեվրոպական ուսանողական 2-րդմարզական խաղերին

Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի տղաների ֆուտզալի հավաքական թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը, մեկնում է Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։ Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Խաղերը կեզրափակվեն օգոստոսի 8-ին։ Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվելու են 10 մարզաձևից, հիմնականում՝ խաղային։ Նշենք, որ համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերը կազմակերպում է Համաեվրոպական համալսարանական ասոցիացիան, որին 2012 թվականից անդամակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Համաեվրոպական ուսանողական մարզական խաղերն անցկացվում են երկու տարին մեկ պարբերականությամբ։

Դունգան նշանակվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բրազիլացի Դունգան երկրորդ անգամ գլխավորեց Բրազիլիայի հավաքականը: 50-ամյա մասնագետը նոր պաշտոնում պաշտոնապես կներկայացվի վաղը: Բրազիլացի մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաև 2006-2010 թթ.-ին: Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 60 հանդիպում, որոնցում տարել է 42 հաղթանակ, 12 անգամ խաղացել է ոչ ոքի, իսկ 6 խաղում պարտվել է: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի […]

”Բավարիան” կարող է ձեռք բերել Ռոյսին

Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել ”Բավարիայում”: Այս մասին հայտնում է Goal.com-ը: Նա չմասնակցեց ԱԱ-2014-ին Հայաստանի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ավելի վաղ ”Բորուսիայից” ”Բավարիա” են տեղափոխվել Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին: Նախորդ մրցաշրջանում նա դարձել է 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

”Փյունիկում” փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ

”Փյունիկում” փորձաշրջան են անցնում երկու հարձակվող, մեկ կիսապաշտպան և դարպասապահ: 24-ամյա մեքսիկացի և 26-ամյա ֆրանսիացի հարձակվողներ Սեզար Ռոմերոն և Կլայդ Լոնգան ժամանել են համապատասխանաբար ”Մուրսիելագոս” և ”Պալենսիա” ակումբներից: Եվս երկու խաղացող թիմին միացել են ռուսական ”Լոկոմոտիվից”. կիսապաշտպան Մաքսիմ Լյալյովը և դարպասապահ Անատոլիյ Այվազովը, հիշեցնենք, որ վերջինս հանդես է եկել Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականում:

”Չկա այլ ուղի հաղթանակից բացի”.Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտի մասին: ”Այն իմ չորրորդ մենամարտը կլինի Կիլում: Մինչ այս այստեղ տարել եմ 3 հաղթանակ, որոնցից  երկուսը՝ նոկաուտով: Առաջին անգամ կանցկացնեմ WBO-ի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտ և պարտվելու ոչ մի հնարավորություն չունեմ: Կպաշտպանեմ տիտղոսս և կշարունակեմ հաղթական շարքը […]

”Արարատը” պարտվեց վրացական թիմին

Թբիլիսիում հավաք անցկացնող ”Արարատը” երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր ”Սիոնիի” հետ խաղը ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 1:2: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում ”Սիոնիին” հաջողվեց նաև հաղթանակ կորզել: Մեր թիմի կազմում իրենց նորամուտը նշեցին ֆրանսիացի […]

Մխիթարյանի դուբլը օգնել է ”Բորուսիային” կամային հաղթանակ տոնել

Այսօր Դորտմունդի ”Բորուսիան” հանդիպեց Գերմանիայի երկրորդ Բունդեսգլիայում հանդես եկող ”Հայդենհայմ” հետ և տարավ կամային հաղթանակ 4:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին: Առաջին խաղակեսից հետո նա մտավ խաղադաշտ: Հենց Մխիթարյանն էլ բեկում մտցրեց խաղի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ:

Դեմբա Բան ”Չելսիից” տեղափոխվել է թուրքական ակումբ/ֆոտո/

Սենեգալցի հարձակվող Դեմբա Բան Լոնդոնի ”Չելսիից” տեղափոխվել է Ստամբուլի ”Բեշիքթաշ”: 29-ամյա հարձակվողն արդեն մարզում է անցկացրել իր նոր թիմում: Տրանսֆերի արժեքի և անձնական պայմանագրի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում: Լոնդոնյան ակումբի կազմում նա մասնակցել է 51 խաղի` դառնալով 14 գոլի հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի